Հայաստանի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կունենա
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը մարտին ընկերական հանդիպում կունենա Լիտվայի ընտրանու հետ:
Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
«Մարտին և հունիսին ընկերական խաղեր կունենանք: Ես այն կարծիքին եմ, որ սեպտեմբերին պատրաստ կլինենք Ազգերի լիգային մասնակցել և խմբում առաջին տեղը գրավել»,-ասել է Պետրոսյանը:
Հայաստանի ազգային թիմն ընդգրկվել է 4-րդ խմբում և կմրցի Մակեդոնիայի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ: «Ազգերի լիգա»-ի խմբային փուլը կկայանա 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հաղթողը պարզ կդառնա 2019 թվականին: «Ազգերի լիգա»-ում կվիճարկվի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 4 ուղեգիր: