«Ալաշկերտ»-ում փորձաշրջան են անցնում մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստ
Սպորտ«Ալաշկերտը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Բելեկում և ծանրաբեռնված մարզումներ է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմին արդեն միացել և փորձաշրջան են անցնում մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ 12-օրյա հավաքի ընթացքում ալաշկերտցիները երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն: Փետրվարի 1-ին «Ալաշկերտը» կխաղա Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ, իսկ փետրվարի 4-ին մեր թիմը կհանդիպի Ղազախստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժար»-ին: