Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը 

Բանակի և հասարակության կապի ամրապնդման համար գրողներն արժանացան ՊՆ-ի և ՀԳՄ-ի մրցանակներին

Գիտություն և Մշակույթ

Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, գրողներին բանակին, սպային ու զինվորին մերձեցնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի գրողների միությունը համատեղ մրցանակաբաշխություն իրականացրեցին` մրցանակներ հանձնելով հայ գրողներին: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 30-ին Հայաստանի գրողների միությունում:

«Այն պետությունը, այն ժողովուրդը, որը չունի բանակ, չի կարող ունենալ տնտեսություն, մշակույթ, գրականություն, առհասարակ` ոչինչ: Մեր  անկախ հանրապետության լավագույն ձեռքբերումը հայոց բանակն է, որն ամեն օր, ամեն ժամ հզորացնել է պետք: Բանակը միայն զենքը չէ. դրան առաջին հերթին զորավիգ է ժողովրդի խոսքը, լեզուն, գրականությունը: Ուրախ եմ, որ այս մրցանակաբաշխությունը ընդլայնվում է. մասնակցում են գրողներ Հայաստանի տարբեր մարզերից: Գրողները տարեցտարի ավելի լրջորեն են պատրաստվում մրցանակաբաշխությանը:  Ըստ իս` սա նրանց համար ամենապատվավոր մրցանակն է»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի խոսքով` արդեն երրորդ տարին է իրականացվում այս միջոցառումը: «Առաջին տարվանից մինչ օրս բավականին մեծ փոփոխություններ են նկատվում. հեղինակներն առավել պատասխանատվությամբ են ներկայանում մրցույթին»,-ասաց նա: Մկրտչյանը հավելեց`հանձնաժողովի անդամները անաչառ են եղել և ըստ արժանվույն գնահատել բոլորին:

Հատուկ մրցանակը հանձնվեց Զորի Բալայանին հայ գրականության մեջ ունեցած հսկայական ներդրման համար:

Գեղարվեստական արձակ ժանրում առաջին մրցանակի արժանացավ Կոմիտաս Դանիելյանը «Երկհատորյակ» գրքի համար, երկրորդ մրցանակի արժանացան Գագիկ Խաչատրյանը «Զինվորի վերադարձը» և Վրեժ Սարուխանյանը «Տարոնականչ»  պատմվածքների ժողովածուհի համար, երրորդ մրցանակը տրվեց Ժաննա Հակոբյանին «Ապրիլյան հերոսամարտ» վիպակի համար:

Պոեզիայի ասպարեզում առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների արժանացան բանաստեղծներ Գագիկ Սարոյանը Բանաստեղծական շարքի, Նորայր Գրիգորյանը «Խրամատի թաց պատին» ստեղծագործության, Դարիկո Խաչատրյանը «Նավարկումի զարկերակ»-ի, Անահիտ Թարյանը «Ես քո զինվորն եմ, Հայաստան» գրքի, Սամվել Մարգարյանը «Սխրանք» շարքի և Հրանուշը իր բանաստեղծությունների համար:

Հրապարակագրություն, գրաքննադատություն ժանրում մրցանակների արժանացան Հակոբ Հարությունը «Պրոմեթևսն է առաջին կամավորը», «Լռության դափնիներով զինվորները» գործերի, Տիգրան Նիկողոսյանը հայ զինվորին նվիրված հրապարակումների ցանկի, Քնար Թադևոսյանն իր հոդվածաշարի, Ռուզաննա Մկրտչյանը «Արագածոտնի մարզի անմահացած հերոսները քառօրյա պատերազմում», «Մռայլ երկինք-շանթահարված երկիր»-ի համար:

Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն մրցանակը հանձնվեց Նորայր Ղազարյանին «Զինվորագրյալ բանաստեղծական շարքեր»-ի համար:

Խրախուսական մրցանակների արժանացան Լիանա Մայիլյանը՝ «Ես մնում եմ, մամ» պատմվածքի, Տաթև Սուքիասյանը՝ «Հայրենիքը սկսվում է սահմանից» վիպակի, Սաթենիկ Ղազարյանը՝ «Ապրիլյան» պատմվածքի, Լուսիկ Մկրտչյանը՝ «Քեզ հետ եմ, զինվոր»-ի, Արմենուհի Սիսյանն՝ իր բանաստեղծությունների համար և Ժաննա Աբրահամյանը:

Պարգևները հանձնեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Ավագյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
Ամենադիտված