Խոշոր ավտովթար՝ Երևանում (լուսանկարներ)
Արտակարգ ՊատահարShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:05-ի սահմաններում Կուրղինյան փողոցում՝ «Շոկո» սուպերմարկետի դիմաց, 48-ամյա Գևորգ Մարկոսյանը իր վարած Opel մակնիշի 29 UU 175 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե ցանկապատին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի