Օբամեյանգն ու Մխիթարյանը թիմակիցներ են. պաշտոնական (լուսանկարներ)
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակով է պայմանագիրը կնքված: Օբամեյանգը Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում անցկացրած Բունդեսլիգայի 144 խաղում խփել է 98 գնդակ:
Օբամեյանգը Գաբոնի ֆուտբոլի ազգային թիմի ավագն է և 2015 թվականին ճանաչվել է Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ: