Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Չարենցի անվան թանգարանում տեղի ունեցավ Ֆրունզե Դովլաթյանին նվիրված հուշ- ցերեկույթ

Գիտություն և Մշակույթ

 Հայ կինոն ունի երեւելիներ, որոնցով հպարտանալու առիթները երբեք էլ շատ չեն: Նրանց աստղաբույլում իր ուրույն տեղն ունի կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանը: Այսօր նրա ժառանգության մասին վերստին  գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ասացին Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կազմակերպված հուշ-ցերեկույթի ընթացքում:

Չափազանց ազնիվ էր, եւ ինչպես ապրում էր, այդպես էլ իր ֆիլմերն էր նկարահանում, նկատում է որդին` կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը. «Նկարահանում էր ազնիվ կինո, պայքարում էր ամեն կադրի համար: Ամեն գնով հասնել բարձր մի կետի, որը դու նախանշել ես: Սա էր Դովլաթյանը: Նույնպիսին էր նաեւ ընկերեկան միջավայրում: Ազնվությունն է իր ձեռագիրը: Նրա ֆիլմերը ներքին տանջանքով ստեղծված գործեր են»:

Կինոգետները, մտերիմներն ու հարազատները պատմեցին հուշեր: Այնուհետեւ հաջորդեց կինոռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի` արվեստագետին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

«Մի մարդ, ով կաղնու նման կանգնած է մեր կինոարվեստում: Շատերն են փորձել հասկանալ, թե ո՞րն էր նրա գաղտնիքը, որ այդքան առանցքային դեր ունեցավ մեր կինոարվեստում: Իմ կարծիքով, այդ գաղտնիքներից մեկը գրականության խորը իմացությունն էր: Կարդացող էր, հիմնավորապես գիտեր հայ եւ համաշխարհային գրականությունը: Մենք ունեցանք այնպիսի մի փառահեղ ժառանգություն, ինչի մասին այսօր երանությամբ ենք հիշում: Բոլորս գիտենք, որ մեր կինոարվեստն այսօր իր լավագույն օրերը չի ապրում: Թարմ շնչառություն տալու փորձեր են արվում, իսկ այդ շնչառությունը բնականաբար պիտի խարսխված լինի այդ երեւելի ժառանգության վրա, որի կերտիչներն էին` Սերգեյ Փարաջանովը, Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը: Ահռելի ու նշանակալի է նրանց թողած ժառանգությունը»,- ասաց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Բազմաթիվ հիշողություններ ուներ պատմելու կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, մանավանդ այն օրերից, երբ ինքն աշխատում էր «Ֆիլմ» թերթի խմբագրությունում. «Գործի բերումով հաճախ ենք միասին ժամանակ անցկացրել: Այդ բոլոր հուշերը «բացում» են Դովլաթյան մեծությունը, հայի տեսակը: Իմ կարծիքով իր մեծագույն գործերից մեկը «Երկունք» ֆիլմն է, որում ներկայացված է ամբողջ հայ ժողովրդի ողբերգությունը»:

Տիեզերական անսահմանության մեջ կինոն, թատրոնը, գեղանկարչությունն ու արվեստի այլ ճյուղեր նույն գործառույթն ունեն, ասում է, բանաստեղծ Արտաշես Արամը: Նրա բնորոշմամբ, «այն, ինչ իրականացրեց Կոմիտասը երաժշտությամբ, կինոյում արեցին Դովլաթյանը, Մալյանն ու մյուս երեւելիները»:

Դովլաթյանը կրթել ու դաստիարակել է մի ամբողջ սերունդ: Նրա ուսանողներից է եղել նաեւ հեռուստահաղորդավար Արտյոմ Հակոբյանը: «Այն ամենը, ինչն այսօր ունեմ, սկիզբ է առել այն տարիներին, երբ Դովլաթյանը վստահեց ինձ: 16 տարեկան էի, երբ նա որոշեց, որ ես պետք է խաղամ դռնփակ մի պիեսում: Այն չորս տարիները, որ ուսանել եմ իր մոտ, իր ներկայությունից հայացքից ու խոսքից, յուրօրինակ դպրոց է եղել ինձ համար: Սովորում էիք ոչ միայն իր դասավանդած ծրագրից, այլ իր ներկայությունից ու հայացքից: Որպես ուսուցիչ խիստ էր, բայց նաեւ ընկերասեր ու հումորասեր: Նրա համար կուրսի բոլոր աղջիկները Վարդանուշներ էին, տղաները` Արկադիկներ, իսկ Հայկը` Լյով»,- ժպիտով հիշում է Ա. Հակոբյանը:

Գրականության եւ արվեստի թանգարանի կինոարվեստի բաժնում են պահվում Դովլաթյանի հարուստ արխիվային նյութերը: Այն թանգարանին է նվիրել ռեժիսորի ընտանիքը: Դրանց մի որոշ մասը ցուցադրված է թանգարանի նախասրահում: Ներկայացված են լուսանկարներ, սցենարների ձեռագրեր, պարգեւներ, կոչումները հավաստող փաստաթղթեր, աֆիշներ, ազդագրեր եւ այն ամենը ինչն առնչվում Դովլաթյան ստեղծագործողին: Թանգարանում անձնական իրեր, իհարկե, շատ կան, բայց տեղանքի ընձեռած հնարավորությունները թույլ չէին տվել դրանք ներկայացնել ամբողջությամբ:

Լիանա Սարգսյան

Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան
Ամենադիտված