Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին ֆիլմ կնկարահանվի
World PressՀայտնի լրագրող, «Բրանջելինա» վավերագրական ֆիլմի հեղինակ Յան Գալպերինը ֆիլմում կներկայացնի հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկի՝ Անջելինա Ջալիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության իրական պատճառները:
Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, ֆիլմը կկոչվի «Կոտրվածները. Բրանջելինայի անհավանական պատմությունը»: Լրագրողի տիրապետության տակ են գտնվում հայտնիների հետ արխիվային բացառիկ հարցազրույցները, որոնք կըդգրկվեն ֆիլմում:
«Յանը մանրամասնորեն հետևել է Բրեդի և Անջելինայի կյանքի ամեն մի մանրուքին և գտել նրանց բաժանության իրական պատճառը»,- ասել են լրագրողին մոտ գտնվող աղբյուրները:
«Նրանք վիճում են ամեն ինչի պատճառով։ Վեճի պատճառ կարող է հանդիսանալ քաղաքականության մասին խոսակցությունները, երեխաների հագուստը, Բրեդի վատ սովորությունները՝ ալկոհոլն ու ծխախոտը։ Ջոլին միշտ բղավում էր նրա վրա։ Բնական է, որ կգա ժամանակ, երբ նա կհոգնի այդ ամենից», - կարծում է լրագրողը։