Արոնյանը հաղթանակ է տոնել
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Ջիբրալթարի մրցաշարում:
Միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը ուժերը չափեց Սետուրամանի հետ և առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին: