Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ եթե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի քաղաքացիների իրավունքներին, նույն բնակավայրում նոր տներ կկառուցի։ Տավուշցիները չունեն որևէ հիմք Փաշինյանին վստահելու համար, քանի որ նրանց աչքի առջև է Սյունիքի Շուռնուխ գյուղի օրինակը: Այստեղ էլ 2021-ին Փաշինյանն ու թիմակիցները գյուղացիների տները բանավոր փոխըմբռնմամբ նվիրեցին ադրբեջանցիներին, փոխարենը խոստացան նոր տներ կառուցել, բյուջեի...
Երեկ վարչապետի աշխատակազմը տարածեց հայտարարություն, որը հերթական անգամ փաստի առջև կանգնեցրեց ՀՀ քաղաքացիներին և հերթական անգամ միակողմանի զիջումներ էր ենթադրում թշնամուն: Փաստացի, Կիրանց ու Ոսկեպար գյուղից հյուսիս-արևելք ընկած հատվածները, ըստ երեկվա հաղորդագրության, մայիսի 15-ից հետո հանձնվելու են Ադրբեջանին: Մայիսի 15-ից սկսած՝ այդտեղ գտնվող հայկական ամեն ինչ դառնում է Ադրբեջանի համար լեգիտիմ թիրախ: Փաշինյանը այս որոշմամբ քանդում է ՀՀ ամենապաշտպանված սահմանային գիծը: Սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշ...
Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհը փակած քաղաքացիները շուրջ 6 ժամ անց որոշեցին բացել ճանապարհը, երբ նրանց հայտնեցին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացել է հանդիպել գյուղացիներից կազմված հանձնախմբի անդամների հետ: Լրատվամիջոցները հայտնո...
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Մի ողջ Արցախի հանրապետություն քայքայել, հայաթափել ու տարածքներն անտրտունջ հանձնել է՝ ու ոչ մի բան. նա դեռ իր տեղում է... 200 ք/կմ-ից ավելի սուվերն տարածք միտումնավոր, ուրախ-ուրախ հանձնել է թուրքական օկուպացիայի, և ոչինչ. նա դեռ իր տեղում է... Գորիս—Կապան 21 կմ ճանապարհը՝ հարակից տարածքներով, հանձնել է թշնամուն, ու բան չի փոխվել. նա դեռ իր տեղում է... 5000-ից ավելի մարդ է զոհել պլանավորված պատերազմում, որպեսզի իրեն չասեն հող հանձնող դավաճան, ու միևնույն է՝ բան չի...
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում և իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները և դրանց տեղում կառուցեն ճանապարհ: Այսինքն, միջպետական ճանապարհի այն հատվածը, որը շուտով Ադրբեջանին է հանձնվելու, ուզում են անցկացնել գյուղի միջով՝ քանդելով մարդկանց պապենական տները»։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե՝ «էս էլ ու վերջ»։ Վերջ չկա։ Վերջն այն է, երբ Երևանում կմնա նույնքան հայ, որքան Ստեփանակերտում, իսկ Էջմիածնի Մայր տաճարն էլ կհայտնվի Շուշվա Կանաչ ժամի վիճակում։ Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզա գյուղի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո թուրքերի բնակեցումը Հայաստանո...