Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Պրոթեզարանի փակման խնդիր դրված չէ. Արթուր Կեսոյան

Հասարակություն

Պրոթեզարանի փակման խնդիր դրված չէ, մտահոգությունները, թե այս կամ այն պրոթեզարանը կդադարեցնի աշխատանքը, տեղին չեն:

Այս մասին փետրվարի 1-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նա անդրադարձավ վերջին օրերին մամուլում շրջանառվող այն դիտարկումներին, ըստ որոնց, նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, արդյունքում, դուրս է մնացել գերմանական «Ինտերօրթո» ՍՊԸ-ն, որը երկար տարիներ ծառայություններ է մատուցել հաշմանդամություն ունեցող անձանց:

Արթուր Կեսոյանը նշեց, որ մրցույթը դեռ չի ավարտվել, և հայտնի չէ, թե որ ծառայությունների մասով որ ընկերության հետ է կնքվելու պայմանագիր: Դա պարզ կդառնա փետրվարի 6-ին:

«Չհաղթող կազմակերպություն չի լինելու, երկուսն էլ տարբեր չափաբաժիններով հաղթող են լինելու: Ասենք` վերին վերջույթի պրոթեզավորման մասով մեկ կազմակերպությունը կարող է հաղթել, ստորին վերջույթի մասով` մեկ այլ: Նորից եմ ասում, չկա չհաղթող կազմակերպություն, եթե, իհարկե, այդ կազմակերպությունները համապատասխանում են սահմանված չափանիշներին»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Կառավարության շենքի մոտ վաղ առավոտից հավաքվել էին հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ծառայությունների որակի հետ կապված մտավախություն ունեն: Նրանք ցանկանում են շարունակել ծառայություններ ստանալ նույն պրոթեզարանից, աշխատել նույն բժիշկների հետ:

Արթուր Կեսոյանը վստահեցնում է, որ ծառայությունների որակի խնդիր չի լինելու:

«Մենք տարբեր ուսումնասիրություններով, մոնիթորինգ անելով` փորձել ենք նոր չափանիշներ սահմանել: Վերլուծելով բոլոր առաջարկությունները, աշխատելով հասարակական կազմակերպությունների հետ, հարցը քննարկելով այդ նույն պրոթեզարանների հետ, եկել ենք եզրահանգման, որ 2018 թվականից պրոթեզները տրամադրվեն միջազգային` այն է ISO13485 չափանիշին համապատասխան: Այսինքն` պրոթեզները լինելու են բարձր որակի»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Կառավարության շենքի մոտ բողոքող հաշմանդամություն ունեցող անձինք, ներկայացնելով իրենց մտահոգությունը, նշեցին, թե մտավախություն ունեն, որ  «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն չի մատուցի որակյալ ծառայություն, ինչպես անում էր  «Ինտերօրթո» ՍՊԸ-ն:

Արթուր Կեսոյանը նշեց, որ միջազգային չափանիշները հստակ սահմանված են և եթե մրցույթին մասնակցող կազմակերպությունը դրանց չի համապատասխանի, ապա վերջինիս հետ պայմանագիր չի կնքվի:

«Եթե մրցույթին մասնակցած կազմակերպության ծառայությունները չեն համապատասխանի միջազգային ISO չափանիշներին, ապա ոչ միայն պայմանագիր չի կնքվի, այլև այդ կազմակերպությունը կհայտնվի սև ցուցակում և հետագա մի քանի տարիներին իրավունք չի ունենա մասնակցել նախարարության հայտարարած մրցույթին: Վստահեցնում ենք` չենք թույլ տալու անորակ դետալներ, անորակ աշխատանք»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Նա ընդգծեց, որ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մենաշնորհ չլինի:

«Թող լինի երրորդ, չորրորդ պրոթեզարան, և հաշմանդամություն ունեցող անձն ընտրի՝ որտեղից ինչ ծառայություն ստանա: Ի՞նչ խնդիր կա»,-հավելեց նա:  

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել
Ամենադիտված