Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպան է եղել
Արտակարգ ՊատահարԿուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների դոկտոր Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտը, երեկ առավոտյան ինքնասպան է եղել Կուբայում. հայտնում է Лента.ру-ն:
Հաղորդվում է, որ Անխել Կաստրոն մի քանի ամիս բուժվել է խոր դեպրեսիայից: Սկզբում նա բուժվում էր հոսպիտալում, հետո ամբուլատոր բուժում է ստացել:
Ինքնասպանություն գործելուց առաջ նա գրություն է թողել, սակայն դրա բովանդակությունը ներկայումս չի հրապարկվում: