2 տարուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կդառնա բոլոր տիտղոսների հավակնորդը. Մոուրինյու
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գնահատել է իր թիմի՝ տիտղոսներ նվաճելու հնարավորությունը:
«Իհարկե՝ մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների համար: Բայց երկու տարուց հետո մենք ավելի լավ զինված կլինենք դրա համար:
Կարծում եմ՝ այդ ժամանակ մենք կդառնանք բոլոր տիտղոսներիի ռեալ հավակնորդ: Դա այն է, ինչին մենք ձգտում ենք»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Bleacher Report-ը:
Ընթացիկ մրցաշրջանում մանկունիացիները շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Պրեմիեր լիգայում:
Մանչեսթերյան ակումբին միանալուց իր վեր Մոուրինյուն հաղթել է Եվրոպայի լիգայում, Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունում և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում: