«Բարսելոնա»-ն գերազանցեց սեփական ռեկորդը
ՍպորտԻսպանիայի առաջնության 22-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Էսպանյոլ»-ի հետ:
Արդյունքում կատալոնյան թիմի անպարտելի խաղերի շարքը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հասավ 22-ի:
Այս ցուցանիշով «Բարսելոնա»-ն գերազանցեց սեփական ռեկորդը, որը խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ սահմանել էր 2009/10 մրցաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
Barcelona are on the club's longest unbeaten streak to start a season ever -- 22 straight games! pic.twitter.com/fdpo9dEM1F
— ESPN FC (@ESPNFC) February 4, 2018