Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 

Անշարժ գույքի շուկայում գները բարձրացել են

Տնտեսություն

Հայաստանում գնաճ է արձանագրվել ոչ միայն սպառողական ապրանքների, այլև անշարժ գույքի շուկայում: Պաշտոնական վիճակագրությունը ևս փաստում է, որ անշարժ գույքի մեկ քմ գները 2017 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել են: Թանկացել են Երևանի բոլոր վարչական շրջանների բնակարանների գների, բարձրացում կա նաև մարզերում:

Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 9 հազար դրամով: Եթե նոյեմբեր ամսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ը արժեցել է 456 հազար 500 դրամ, ապա դեկտեմբերին այն կազմել է 465 հազար 500 դրամ: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրեն Արա Ադուրյանն, անդրադառնալով անշարժ գույքի շուկայում գների բարձրացմանը, նշեց, որ առանձնապես կտրուկ թանկացում նկատելի չէ:

«Երբեմն ամշարժ գույքի գնաճը կապում են համատարած թանկացումների հետ, բայց պետք է ասեմ՝ եթե դրանք կապելու լինենք միմյանց հետ, ապա անշարժ գույքը Հայաստանում պետք է էժանանար: Այս ընթացքում ավելի շատ կայուն վիճակ եմ նկատել, այսինքն՝ ոչ թանկացել են, ոչ էլ նվազել: 2017թ. վիճակագրությամբ՝ Անշարժ գույքի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալներով, գները նվազել են 3.5-4 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դեկտեմբերին գների թանկացումը կարող ենք պայմանավորել նրանով, որ տարեվերջ է և մեր հայրենակիցները, ովքեր ամբողջ տարին աշխատում են արտերկրում, կապված Ամանորի հետ, գուցե դեկտեմբերին ավելի շատ են գալիս ու գնումները հիմնականում հենց այդ ժամանակ են անում»,- ասաց անշարժ գույքի գնահատման մասնագետը:

Նա նշեց՝ արտառող գնաճ չի նկատել, իսկ անշարժ գույքի գների ցանկացած կտրուկ տատանումը միշտ կապված է լինում տնտեսական կտրուկ որևէ փոփոխության հետ. «Եթե այդ մեկ ամսվա ընթացքում նման բան տեղի չի ունեցել, ապա հայաստանյան անշարժ գույքի շուկայի պարագայում նորմալ են նման փոքր տատանումները՝ մեկ ամիս կարող է գնաճ լինել, հաջորդին՝ գնանկում, քանի որ մենք չունենք կայուն զարգացող շուկա»,- ասաց Ադուրյանը:

Ադուրյանը դժվարացավ ասել՝ գների նվազման միտում կլինի, թե՝ ոչ, նշելով, որ Հայաստանի պարագայում անկանխատեսելի է, թե ինչ տեմպով կզարգանա մեր երկիրը: Հնարավոր կլիներ կանխատեսել այն պարագայում, եթե ունենանք տնտեսական կայուն վիճակ, գործազրկությունը նվազի, թոշակներն, աշխատավարձերը բարձրանան: 

«Այսօր, իմ խորին համոզմամբ, բնակարանների գործարքներն ավելացել են նախորդ տարվա համեմատ, մարզերում փոքր-ինչ պակաս, քան Երևանում: Դա պայմանավորված է հիպոթեքային վարկերի՝ գնալով ավելի մատչելի, ավելի լավ պայմանների հետ, ինչպես նաև «Բնակարաններ երիտասարդներին» ծրագրի և մի շարք այլ գործոններով»,- եզրափակեց Ադուրյանը: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներից
Ամենադիտված