Քիմ Քարդաշյանն առաջին անգամ ցույց է տվել իր երրորդ երեխային
ԱՄՆՀունվարի 15-ին ամերիկյան հեռուսաշոուի աստղը երրորդ անգամ մայր դարձավ։ Երեխան լույս աշխարհ եկավ փոխնակ մոր օգնությամբ։ Փոքրիկի անունը Չիկագո Վեսթ է։
Չիկագոյի երեսը, ով դեռ մեկ ամսական էլ չկա, առաջին անգամ հանրությունը տեսել է նրա մորաքրոջ՝ Քայլի Ջեների հրապարակած տեսանյութում։ Տեսանյութը նվիրված էր նրա հղիությանը, իսկ Քիմն իր փոքրիկի հետ հայտնվել էին կադրում։
Փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո՝ Քիմ Քարդաշյանին և Քանյե Վեսթին միլիոններ են առաջարկել նորածնի առաջին լուսանկարի համար, բայց զույգը որոշել է չշտապել։ Արդյունքում պապարացիները Քիմի՝ հունվարին ծնված աղջկան «բռնացրել են» միայն փետրվարի սկզբին, բայց լուսանկարը հեռվից էր արված և փոքրիկի դեմքը չէր երևում։