Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք 

ՀՀ վարչապետը ծանոթացել է բնապահպանության նախարարության 2017թ. գործունեությանը

Տնտեսություն

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանըփետրվարի 6-ին այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018թ. անելիքներին:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում են: 9 գերակա խնդիրներից 7-ն իրականացվել է սահմանված ժամկետում, իսկ 2-ի վերաբերյալ ՀՀ կառավարություն են ներկայացվել որոշման նախագծեր: Սահմանված կարգով ընդունվել է նախարարության կողմից մշակված 52 իրավական ակտ: 2017թ. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալը 2016թ. 41,6 տոկոսից հասել է 60 տոկոսի, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը 180 օրից կրճատվել է 50 օրի:  Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017թ. ՀՀ մակերևութային ջրային օբյեկտների որակի և ՀՀ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի արդյունքները: Սևանա լճի ջրի որակն էական փոփոխության չի ենթարկվել, և արձանագրվել է լուրջ ձեռքբերում՝ թափանցիկությունը 13 մ է հասել. նման ցուցանիշ բնորոշ է եղել մինչև խորհրդային ժամանակաշրջանում ջրի բացթողման սկիզբը: Որոշ տեղերում ռիսկային ցուցանիշներ են գրանցվել:

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ եթե մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ցուցանիշները և վիճակագրությունը որոշակի մտահոգիչ ազդակներ են հաղորդում, ապա իրավիճակը փոխելու համար պետք է ընդունվեն համապատասխան գործողություններ իրականացվեն: «Պետք է հստակ որոշել քայլերի հաջորդականությունը, որպեսզի մոնիթորինգն ինքնանպատակ գործընթաց չլինի: Չէ՞ որ մոնիթորինգ իրականացնում ենք, չափում ենք, որ ինչ-որ բան փոխենք»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով բնապահպանության նախարարին տեղեկատվություն ներկայացնել 2014-2017թթ. մշտադիտարկումների արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերի, միջգերատեսչական աշխատանքի վերաբերյալ:

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը զեկուցել է 2017թ. շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության, դրամաշնորհների և Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին. Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ կնքվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի պայմանագրեր, իրականացվում է 22 բնապահպանական Կոնվենցիաների և արձանագրությունների սպասարկում, որոնցից 8-ի վերաբերյալ պարբերաբար ներկայացվում է տեղեկատվություն «GSP+» առևտրային ռեժիմի ընթացիկ դիտանցի շրջանակում: Բանակցություններ են ընթանում Գերմանական զարգացման KfW բանկի կողմից 21.7 մլն եվրո գումարի չափով կենսաբազմազանության և անտառների ոլորտի աջակցման դրամաշնորհի և FAO-ի հետ 28 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի վերաբերյալ, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» աջակցություն է ցուցաբերվել 32 համայնքի, իրականացվում է դրամաշնորհային միջոցները բյուջե ուղղելու գործընթաց, կատարվում է ԵՄ-ՀՀ ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 8 տարում ՀՀ բնապահպանական և կլիմայական 3 տասնյակ կարգավորումների մոտարկում և այլն:

Կարևորելով դրամաշնորհների ծախսման արդյունավետության և հասցեականության բարձրացումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ դրամաշնորհային, պետք է կիրառական արդյունք տա: Նա հանձնարարել է գույքագրել դրամաշնորհներ տրամադրող առկա ու պոտենցիալ բոլոր գործընկերներին,  և առարկայական աշխատել նպատակային համագործակցության զարգացման ուղղությամբ:

Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է 2017 թ. էկոտուրիզմի ոլորտում ընթացիկ ցուցանիշները և 2018 թ. անելիքները: Զեկուցվել է, որ 2017 թ. ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելել է 549128 զբոսաշրջիկ (2016 թ. համեմատ՝ 492244), որի արդյունքում ստացված եկամուտը կազմել է  226,77 մլն դրամ (2016 թ.՝ 179,40 մլն դրամ): Հայաստանի բնության թանգարանում տեղադրվել է Էկոտուրիզմի տեղեկատվական տաղավարը, որը 2018 թ. կհյուրընկալի զբոսաշրջիկներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ զբոսաշրջության զարգացման առումով պետք է ավելի հավակնոտ նպատակ դնել և ավելի լուրջ ցուցանիշների հասնել՝ հաշվի առնելով մեծ ներուժի առկայությունը: Այս համատեքստում վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքը «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության մշակման շուրջ, ինչպես նաև ներկայացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի զարգացման ծրագիր:

Խաչիկ Հակոբյանը տեղեկատվություն է ներկայացրել Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների ոլորտում իրավիճակի և զարգացումների վերաբերյալ. 2017 թ. լուծարվել է  1, կոնսերվացվել է 16 և փականային ռեժիմի է բերվել 150 հորատանցք, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 4952 լ/վ, որը տարեկան կազմում է շուրջ 156 մլն/խմ: Միայն ձկնաբուծական տնտեսությունների մասով արձանագրվել է 23 տոկոս ջրախնայողություն:

Վարչապետին զեկուցվել է նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին: Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարության կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ները, բացի սահմանված գործառույթներից, պետք է նաև բիզնես բաղադրիչ ունենան և եկամտաբերություն ապահովեն. «Ամեն ՊՈԱԿ-ի տնօրեն պետք է իր համար հորիզոն ունենա՝ ինչ է անում. եթե ինքը շուկայում տեղ գրավելու հնարավորություն ու ներուժ ունի, մենք իրեն հստակ ասում ենք, թե որ ուղղությամբ շարժվի», - ասել է կառավարության ղեկավարը:  Անդրադառնալով «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի բարեփոխումներին՝ վարչապետը նշել է.  «Մենք տրամադրված ենք ու «Հայանտառ»-ն անպայման դարձնելու ենք շահութաբեր, ուժեղ կառույց, ընդ որում՝ շահութաբեր, ուժեղ կառույց դարձնելու դեպքում բնապահպանական որևէ  նորմ չի խախտվելու»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան
Ամենադիտված