Որքան է վաստակում Նեյմարը սոցցանցերում գովազդային գրառման համար
ՍպորտBlinkfire ընկերությունը հետռազոտություն է անցկացրել՝ պարզելու համար, թե որքան է կազմում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի եկամուտը սոցցանցերից: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն:
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը սոցցանցերում մեկ գովազդային գրառման համար վաստակում է 459 հազար եվրո: Մոտավորապես այսքան է կազմում նաև Աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ արվող գովազդի գումարը:
Ավելի վաղ տեղեկացում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն գովազդային մեկ գրառման համար վաստակում է 350 հազար եվրո: