«Բարսելոնա»-ն եզրափակչում է (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Վալենսիա»-ին և հաղթեց 2:0 հաշվով:
49-րդ րոպեին Կոուտինյոն բացեց հաշիվը, իսկ 82-րդ րոպեին Իվան Ռակիտիչը հաշիվը դարձրեց 2:0:
Արդյունքում կատալոնացիները դուրս եկան եզրափակիչ:
Թիմերի միջև առաջին խաղում «կապտանռնագույնները» հաղթել էին նվազագույն հաշվով: