«Շիրակ»-ն ուսումնամարզական հավաքի է մեկնել Անթալիա
Սպորտ«Շիրակ»-ը սկսում է այս տարվա վերջին ուսումնամարզական հավաքը, որը կանցկացնի Անթալիայում։
Վարդան Բիչախչյանը հավաքին հրավիրել է 23 ֆուտբոլիստի: Ահա նրանք. Դարպասապահներ՝ Անատոլի Այվազով, Սոկրատ Հովհաննիսյան, պաշտպաններ՝ Արտյոմ Միքայելյան, Մարկո Պրլևիչ, Հրայր Մկոյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան, Արթուր Ամիրյան, Հակոբ Վարդանյան, Ժիրայր Մարգարյան, կիսապաշտպաններ՝ Ռաֆիկ Միսակյան, Արտուշ Միրզախանյան, Մուսա Փոլ Բակայոկո, Մարտուն Մխիթարյան, Ռուդիկ Մկրտչյան, Մոհամեդ Կաբա, Սոլոմոն Իմե Ուդո, Իգոր Ստանոևիչ, Առլեն Ծատուրյան, հարձակվողներ՝ Վարդան Բակալյան, Արամ Մուրադյան, Դավիթ Ղանդիլյան, Դենիս Բեգանովիչ:
«Շիրակը» կանցկացնի չորս ընկերական հանդիպում: Այժմ հայտնի են միայն երկու մրցակիցների անունները` «Վերես», Ուկրաինա, «Ակժայիկ», Ղազախստան: