Վրաերթ Երևանում. 77-ամյա կինը տեղում մահացել է
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 64 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակիչ՝ 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։
Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Իսկ Ք. Կարապետյանը, մոտ 30 մետրից ավել շպրտվելով, տեղում մահացել է։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, փետրվարի 11-ին, ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը և հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր եղբոր անվամբ հաշվառված KIA մակնիշի 90 TԼ 001 համարանիշի ավտոմեքենայով։
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ս. Հովհաննիսյանը ձերբակալվել է և տեղափոխվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: