Օլիմպիական մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջատարը Գերմանիան է
СпортՁմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի եռօրյա պայքարից հետո մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարները գերմանացիներն են:
Գերմանիայի օլիմպիական թիմն ունի 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ (ընդհանուրը` 4 մեդալ): Երկրորդ տեղում Նիդեռլանդների հավաքականն է, որն ունի 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ (ընդհանուրը` 5 մեդալ): Եռյակի վերջում ԱՄՆ ընտրանին է` 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով (ընդհանուրը` 4 մեդալ):
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ՝ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: