Ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
СпортԾանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Ծանրամարտի Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը կկայանա Բուխարեստում՝ մարտի 26-ից ապրիլի 1-ը:
Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար Ալբանիայում, սակայն որակազրկումների շարքում կային նաև ալբանացի մարզիկներ, այդ իսկ պատճառով ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրաժարվեց Եվրոպայի առաջնությունն այնտեղ անցկացնելու մտքից: