Ֆրանսիայում աշխատուժի պակաս է նկատվում
ԱշխարհՖրանսիական կազմակերպությունները բախվել են որակավորված աշխատողների դեֆիցիտի հետ, չնայած այն հանգամանքին, որ աշխատաշուկայում պաշտոնապես 3,5 միլիոն գործազուրկ է գրանցված։
Դժվարությունների հետ է բախվում օրինակ Aibus-ի մասերի մատակարար՝ Figeac-Aero կազմակերպությունը։ Գործարանի ղեկավար Պատրիս Պարիզոն բողոքում է, որ կազմակերպությունը ամեն ինչ արել է, որպեսզի նոր աշխատակիցներ ներգրավի, սակայն առաջվա պես չի կարողանում լրացնել դրա պակասը։ Գովազդն ու որակավորման բարձրացման ծրագրերը սպասվող արդյունքը չեն տալիս։ «Ես արդեն չգիտեմ, թե ում դիմեմ»,– ասում է Պարիզոն։
2017 թվականի տվյալներով՝ 200-330 հազար թափուր աշխատատեղեր չեն լրացվել, ընդ որում, դրանց 75 տոկոսը՝ որակավորված աշխատողների բացակայության պատճառով։