00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը փուռն է գնում «Հրապարակ». Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում «Փաստ». «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ-ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում»

«Ժամանակ». Շրջադարձ արցախյան հարցում

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասելով հրադադարը պահպանելուն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին՝ նկատի ունեն Բաքվին եւ նրան են հասցեագրում իրենց հայտարարությունները: Այդ տեսակետը Հայաստանի իշխանության արձագանքն է հարցերին, որ վերաբերում են համանախագահների ընդհանրական հայտարարություններին:

Դրանցից մեկն էլ հնչեց տարածաշրջան նրանց հերթական այցից հետո, այդ այցի արդյունքում, որտեղ նշվում էր սահմանին զոհի ցավալի հանգամանքը եւ կոչ արվում դադարեցնել կրակը՝ առանց մատնանշելու կոնկրետ, որ զոհը եղել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Եվ առավել եւս, երբ համանախագահներին ընդունելուց նույնիսկ ժամեր անց Ալիեւը հայտարարում էր անգամ Երեւանը գրավելու մտադրության մասին, համանախագահների ընդհանրական կոչը հնչում է պարզապես քաղաքական անհամարժեքության տրամաբանությամբ:

Մյուս կողմից, սակայն, այստեղ հարց է առաջանում հայկական դիվանագիտության համարժեքության կապակցությամբ: Ստեղծվել է իրապես հետաքրքիր եւ ուշագրավ մի վիճակ: Ակնհայտ է, որ Ալիեւը որոշակի դիվանագիտական փակուղում է, եւ նրա քայլերն ու ագրեսիան ավելի շուտ հենց դրա, քան ինքնավստահության դրսեւորում են: Ալիեւն այդ վիճակում է ապրիլյան քառօրյայում տապալվելուց հետո, երբ ադրբեջանական ամբողջ ագրեսիան կարողացավ լուծել ընդամենը մի քանի դիրքի հարց:

Մյուս կողմից՝ ինչո՞վ է արտահայտվում այդ վիճակը: Ըստ էության, ստացվում է, որ փակուղում գտնվող Ալիեւը այդուհանդերձ դեռ ունի «անաղմուկ մարդասպանության» իրավունք եւ նաեւ ագրեսիվ հայտարարությունների իրավունք: Սա փակուղու գի՞նն է, այսինքն՝ մանր խուլիգանության իրավունք, երբեմն նույնիսկ թույլատրելի մահվան ելքերով: Եվ սա հայկական դիվանագիտության հաղթանա՞կ է, թե՞ պարզապես հայկական զինուժի ապրիլյան քառօրյայի ապահոված պաշտպանության շարունակվող արդյունք, որը այդպես էլ չի ստանում դիվանագիտական համարժեք թիկունք, որը պետք է արտահայտվեր ագրեսորի նկատմամբ միջնորդների ավելի բաց, թիրախային վերաբերմունքով:

Նախօրեին Սերժ Սարգսյանը Երեւանում Բուլղարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցության, բայց որեւէ կարգավորում չի լինի, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել առավելապաշտությունից եւ Երեւանը նվաճելու զառանցանքի մեջ է: Ալիեւը խոսում է Երեւանը նվաճելու մասին, Սերժ Սարգսյանը Երեւանում հայտարարում է, թե պետք չէ առավելապաշտություն: Այսինքն՝ Երեւանը խոսում է այն մասին, որ Բաքուն շատ է ուզում, եթե քիչ ուզի, Երեւանը պատրաստ է:

Սա, իհարկե, բանակցային օրակարգի տրամաբանությունն է, կամ այսպես ասած՝ Մադրիդյան սկզբունքների, որոնք կազմում են օրակարգի առանցքը: Սրան զուգահեռ՝ Երեւանն, իհարկե, առաջնորդվում է մտայնությամբ, թե Բաքուն միշտ էլ ուզելու է ամբողջը, եւ այդ ֆոնին Երեւանը նման հայտարարություններով կարող է «ուշիմ» տեսք ստանալ Բաքվի խուլիգանության ֆոնին:

Բայց խոսքը վերաբերում է մարդասպանությանը, եւ ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ ժամանակը չէ՞ արդյոք Երեւանին փոխել հռետորաբանությունը ոչ միայն պահի տակ, այլ ռազմավարական իմաստով, այսինքն՝ այլ լեզվով խոսել համանախագահների հետ եւ ոչ թե փորձել խելոք երեւալ Բաքվի ֆոնին, այլ Բաքվի ֆոնին լինել ավելի նախաձեռնող եւ 3+2 ֆորմատը՝ երեք միջնորդներն ու երկու հակամարտ կողմերը, առնվազն գաղափարական-հռետորաբանական իմաստով ենթարկել կազմի փոփոխության՝ 3 միջնորդներ եւ երկու հայկական կողմեր՝ փորձելով աստիճանաբար ղարաբաղյան գործընթաց ասվածը լցնել այդ ֆորմատը բնորոշող տեքստային բովանդակությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6643 անգամ
Լրահոս
26 Մայ
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը «Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Օրվա խորհուրդը«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը փուռն է գնում «Հրապարակ». Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում «Փաստ». «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ-ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում» «Փաստ». 145 դպրոց շրջա­նա­վարտ չի ունե­ցել Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանը և Վրաստանը ի զորու են նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը. նախագահները հանդիպել են Թբիլիսոիում Կյանքը երկարացնելու նոր միջոց է հայտնաբերվել Շվեդիայում առանց պաշտոնական համաձայնության սեքսը բռնություն են ճանաչել Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել. Վարչապետի կոչը շրջանավարտներին՝ կառավարական «դաչայում» (տեսանյութ)Անկարայի արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը Պրն. Վարչապետ, տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը. Հրաչ Մուրադյան Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա (տեսանյութ, լուսանկարներ)ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսում արդի նորամուծություններով նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Այնպես ենք անում, որ 10 տարի հետո էլ երկրորդ էներգաբլոկը տեխնիկապես պատրաստ լինի. ՀԱԷԿ գլխավոր տնօրեն ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօրենին. ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալների հարցաքննելու են. սկանդալային բացահայտումներ (տեսանյութ) Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը (տեսանյութ)Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հունիսին այցելելու են Երևան ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բաժինների նոր ոստիկանապետեր են նշանակվելՀայաստանի դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ Միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ (տեսանյութեր, լուսանկարներ) ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Նիկոլայ Ծատուրյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել թատրոնի հետ կապված իր մտահոգությունները Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանամերձ գյուղերի շրջանավարտները կառավարական առանձնատանը կնշեն «Վերջին զանգը» (լուսանկարներ) Էներգետիկայի նախարարը բացահայտել է իրանական գազի գինը սահմանին Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան «Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետՍարի Թաղի 18-րդ փողոցում 27-ամյա երիտասարդը սպանել է 64-ամյա «Կուճիին» Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Արցախի ՄԻՊ համակազմակերպմամբ Շուշիում գումարվել է Ամերիկայի հայ իրավաբանների միության համաժողովը Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական տվեց Ինչ ուտեստներ է նախընտրում Ռոնալդուն (լուսանկարներ)Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրգործըՀայաստանի հավաքականի ուրախ մարզումները (տեսանյութ)70-ամյա Առնոլդ Շվարցենեգերը՝ Լոս Անջելեսում հեծանիվ վարելիս (լուսանկարներ, տեսանյութ)
Ամենադիտված