Երեւան-Մոսկվա ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել վառելիքի պակասի պատճառով
Emergency Caseետրվարի 11-ին, Airbus A321 ինքնաթիռը, որը կատարում էր Երեւանից Մոսկվա չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել՝ վառելիքի պակասի պատճառով, փոխանցում է RenTV-ն:
Նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռի անձնակազմը տվել է շտապ ահազանգ՝ Pan-Pan, որը նշանակում է վթարաստեղծ իրավիճակ, որը հրատապ լուծում չի պահանջում ու հնարավոր է ինքնուրույն լուծել:
Օդաչուները հայտնել են, որ չափազանց քիչ վառելիք է մնացել, այդ պատճառով էլ ծրագրել են չնախատեսված վայրէջք կատարել: Թե կոնկրետ որ օդանավակայանում է իջել ինքնաթիռը, չի նշվում:
Լիցքավորվելուց հետո ինքնաթիռը բարեհաջող հասել է Մոսկվա: