00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՊԵկ նախագահը՝ ստվերից եկամուտները հետ բերելու մասին Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին ընթացք կտրվի«Բոսթոն»-ը հաղթեց «Քլիվլենդ»-ին (տեսանյութ)«Երևանը Կին է»․ Նազենի ՀովհաննիսյանՍիրուն չի. Ալեն Սիմոնյանը պատասխանում է Տարոն ՄարգարյանինՄիլիոնները վերադարձնել բյուջե. այս հարցում կոմպրոմիս չի՛ լինելու ՀԱՊԿ-ում Տիգրան Ուրիխանյանի նախագիծը ներառվել է հանձնաժողովի նիստի օրակարգումՈւՂԻՂ. ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունՍա է ամենակարևոր խնդիրըԲոլոր մարզպետները փոխվելու են. նախարար

Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան. նա խոստացել է կրկին վերադառնալ Ուկրաինա (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որի նախօրեին արտաքսել էին Լեհաստան, հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ:

Ինչպես հայտնում է «Россия 24»-ը, Սաակաշվիլին վստահ է, որ դրա համար միջոցներ կգտնի:

Ուկրաինայի քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակից քաղաքական գործչին փետրվարի 12-ին ձերբակալել էին Կիեւի կենտրոնում եւ նույն օրն իսկ արտաքսել Լեհաստան: Հաղորդվում է, որ այսօր՝ փետրվարի 13-ին, Սաակաշվիլին մամուլի ասուլիս կհրավիրի, որի ժամանակ կհայտնի իր ծրագրերի մասին:

Միեւնույն ժամանակ, Թբիլիսում ակնկալում են, որ Վարշավան կպատասխանի Սաակաշվիլիին արտահանձնելու մասին հարցմանը:

Ուկրաինայի սահմանային ծառայությունը հայտարարել է, որ Սաակաշվիլիի վերադարձի համար իրավաբանական հիմքեր չկան:

Մինչ այդ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբահիձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին արտահանձնման դեպքում կալանք է սպասվում:

Սաակաշվիլիի դեմ, ով Վրաստանը լքել էր 2013 թ. նոյեմբերին, հեռակա կարգով այս պահին մի քանի քրեական գործ է հարուցված: Քրեական գործերը հարուցվել են 4 մասով, որոնք են իշխանության չարաշահում, ծառայողական լիազորությունների չարաշահում կապված 2005թ. հունվարին բանկային ծառայող Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ (նա մահացած էր հայտնաբերվել Թբիլիսիի ծայրամասի ռեստորաններից մեկում ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ վեճից հետո): Այդ գործով դատապարտվել են ՆԳՆ 4 աշխատակից, սակայն հետո համաներմամբ ազատ են արձակվել: Քննությունը ենթադրում է, որ հենց Սաակաշվիլին է կոծկել իրական հանցագործներին, բյուջետային միջոցների վատնում:

Ինքը՝ Սաակաշվիլին, չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները: Այդ գործերից ոչ մեկով առայժմ չկա դատարանի որոշում: Սաակաշվիլին Վրաստանում գտնվում է հետախուզման մեջ, դատախազությունը պարբերաբար Ուկրաինայից պահանջում է արտահանձնել նրան:

Վրաստանը բազմիցս դիմել է Ուկրաինային Սաակաշվիլիի ձերբակալման եւ արտահանձնման հարցով, բայց քանի դեռ նա Օդեսայի նահանգապետի պաշտոնն էր զբաղեցնում, այդ դիմումները մերժվում էին: Այժմ Սաակաշվիլին Ուկրաինայում զբաղեցնում է ընդդիմադիր դիրքեր, նրա դեմ Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Ավելի վաղ Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, հայտարարել էր, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի:

armtimse.com

դիտվել է 1456 անգամ
Լրահոս
24 Մայ
ՊԵկ նախագահը՝ ստվերից եկամուտները հետ բերելու մասին Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին ընթացք կտրվի«Բոսթոն»-ը հաղթեց «Քլիվլենդ»-ին (տեսանյութ)«Երևանը Կին է»․ Նազենի ՀովհաննիսյանՀայկական ավանդական հարսանիք՝ Սյունիքի մարզի ՏաթևումՍիրուն չի. Ալեն Սիմոնյանը պատասխանում է Տարոն ՄարգարյանինՄիլիոնները վերադարձնել բյուջե. այս հարցում կոմպրոմիս չի՛ լինելու ՀԱՊԿ-ում Տիգրան Ուրիխանյանի նախագիծը ներառվել է հանձնաժողովի նիստի օրակարգումՈւՂԻՂ. ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունՍա է ամենակարևոր խնդիրըԲոլոր մարզպետները փոխվելու են. նախարար Յուլյա Սկրիպալի թունավորումից հետո առաջին տեսաուղերձը Հայաստանի Հանրապետության դրոշը ուղարկվել է Միջազգային տիեզերակայան (լուսանկարներ) Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնելՄեկնարկել է աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովը. «Արմենպրես»-ի տնօրենը ելույթ կունենա. ՈւՂԻՂՎերացնել հին ռեժիմի՝ ոչ մի ցմահականի ազատ չարձակելու անմարդկային դոկտրինըՎարչապետը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը Վանեցյանը՝ Տարոն Մարգարյանի դեմ հավաքվող կոմպրոմատների մասինՊաշտոնից ազատվել է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարըԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Սամվել ԲաբայանիՄի քանի միլիարդ ծախսել ենք, սարքերը դրել էնտեղ ու կողպեքը կախել վրանԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի. առաջնահերթությունը կտրվի ՃԿՊԱ լավագույն շրջանավարտներինՏարոն Մարգարյանը Ալեն Սիմոնյանին զրկեց ավագանու մանդատից «Դուք ո՞ւմ եք զեկուցել». Կարապետյանը հունից հանեց ՓաշինյանինՎարչապետը ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակել Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն Այ սա հրաշալի լուր է. Հրանտ Բագրատյան Մովսես Հակոբյանն այսօր կազատվի պաշտոնիցԱղվան Հովսեփյանը կաշառք է ուզումՄխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին«Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք». ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին (տեսանյութ)Սիրուշոն ելույթ կունենա Հանրապետության հրապարակում Մի՞թե Նիկոլի շրջապատում մեկը չկա, որ հուշի՝ սրանք ով ենՕրվա խորհուրդըԱշխարհի ամենահայտնի մարզիկներըԱստղագուշակ՝ մայիսի 24-ի համար«Ժողովուրդ». ՀՀԿ-ական կոճակ սեղմողներն ակտիվացել են«Ժամանակ». Առաջ դեպի ԲՀԿ«Ժողովուրդ». Ինչպես ծնվեց Թաթայի` հեղափոխության մասին երգը «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անցավ գործի «Փաստ». Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ «Հրապարակ»․ Փրկարար ծառայությունում ստուգումներ են «Ժողովուրդ». Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ«Առավոտ». Ո՞վ է նախկին վարչապետների նոր հարեւանը«Ժողովուրդ». Բոլոր ժամանակների իշխանավորի ճոխ մեքենան«Փաստ». Գումարներ գանձելու խողովակ է գործել «Հրապարակ»․ Կգործարկվի պլան Բ-ն «Հրապարակ»․ Կադրային սով է եղել«Հրապարակ»․ Սկանդալ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ
Ամենադիտված