00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը փուռն է գնում «Հրապարակ». Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում «Փաստ». «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ-ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում» «Փաստ». 145 դպրոց շրջա­նա­վարտ չի ունե­ցել

Արդեն 30 տարի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է. Լարիսա Ալավերդյան

 Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն արձանագրում է, որ արցախյան շարժումն առաջին հերթին արդյունք էր անտանելի դարձած այն ճնշման, որին ենթարկվել է հայ ժողովուրդն Արցախում և Սովետական Ադրբեջանում: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սխալ պատկերացում կա, թե Սովետական Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հալածանքներն ու վայրագ գործողությունները եղել են ի պատասխան արցախյան շարժման: «Սխալ հայացք կա այս ամենին և կարծես ընդհանուր մոտեցումն այն է, թե ի պատասխան ղարաբաղյան շարժման են տեղի ունեցել այդ վայրագությունները: Այսօր ավելի քան երբևէ հայությունը պետք է իր համար հստակեցնի, որ արցախյան շարժումը եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած այդ ճնշումներին, որոնք, անշուշտ, ամենապարզ դրսևորումը ստացել են Արցախում, որովհետև այն, ինչ ստացվել էր Նախիջևանում, չէր ստացվել Արցախում: Ադրբեջանցիները կարողացել էին հայաթափել Նախիջևանը, սակայն նույնն Արցախում անել նրանց չէր հաջողվել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա հավելեց, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել ոչ միայն 1988թ. փետրվարի 27-29-ը, ինչպես ֆիքսվել է, այլ շարունակվել են նաև դրանից հետո: «Այն ժամանակ Սովետական Միությունում որևէ մեկը չէր պատկերացնում, որ այդ ամենը ոչ թե սովորական մի որևէ գործողություն է, այլ բացահայտումն է Ադրբեջանի այն ռազմավարական նպատակների, որոնք դրված են եղել դեռ 1918թ.: Եվ պատահական չէ, որ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրենց ռազմավարական նպատակների մասին բացահայտ հայտարարություններ է անում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ նախկին օմբուդսմենն ընդգծում է, որ սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, եղել են դատական նիստեր, գրվել են բոլոր ցուցմունքները, սակայն դրանք մինչ օրս ոչ քաղաքական գնահատական են ստացել, ոչ էլ` իրավական: «Դատական վճիռներ կայացվել են, սակայն ոչ ոք չգիտի` իրականացվե՞լ են այդ վճիռները, թե՞ ոչ: Այդ վայրագություններից տուժածների ընտանիքներին էլ մինչ օրս կոմպենսացում չի եղել: Այդ վայրագություններին զոհ է գնացել 32 մարդ, որից 26-ը` հայեր, սակայն մահապատժի է դատապարտվել ընդամենը մեկ մարդ, ու հայտնի էլ չէ, այդ դատավճիռը իրականացվել է, թե ոչ, իսկ Սովետական Միությունում համարեցին, որ Սումգայիթում տեղի են ունեցել խուլիգանական մոտիվներով գործողություններ: Սումգայիթի ջարդերը երեք օր չեն տևել, ոչ էլ երեք տարի: Արդեն 30 տարի է այդ ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է, և, ցավոք, այդ քաղաքականությունը համարժեք գնահատական չի ստանում»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Նա ցավով է նկատում, որ Հայաստանում էլ դեռևս Սումգայիթի ջարդերը չեն ճանաչվել որպես կազմակերպված ցեղասպանական գործողություններ, և մինչ այս պահը այդ վայրագություններից տուժած անձինք հատուկ կարգավիճակ չունեն:

դիտվել է 483 անգամ
Լրահոս
26 Մայ
Օրվա խորհուրդը«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը փուռն է գնում «Հրապարակ». Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում «Փաստ». «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ-ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում» «Փաստ». 145 դպրոց շրջա­նա­վարտ չի ունե­ցել Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանը և Վրաստանը ի զորու են նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը. նախագահները հանդիպել են Թբիլիսոիում Կյանքը երկարացնելու նոր միջոց է հայտնաբերվել Շվեդիայում առանց պաշտոնական համաձայնության սեքսը բռնություն են ճանաչել Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել. Վարչապետի կոչը շրջանավարտներին՝ կառավարական «դաչայում» (տեսանյութ)Անկարայի արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը Պրն. Վարչապետ, տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը. Հրաչ Մուրադյան Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա (տեսանյութ, լուսանկարներ)ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսում արդի նորամուծություններով նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Այնպես ենք անում, որ 10 տարի հետո էլ երկրորդ էներգաբլոկը տեխնիկապես պատրաստ լինի. ՀԱԷԿ գլխավոր տնօրեն ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօրենին. ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալների հարցաքննելու են. սկանդալային բացահայտումներ (տեսանյութ) Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը (տեսանյութ)Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հունիսին այցելելու են Երևան ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բաժինների նոր ոստիկանապետեր են նշանակվելՀայաստանի դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ Միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ (տեսանյութեր, լուսանկարներ) ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Նիկոլայ Ծատուրյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել թատրոնի հետ կապված իր մտահոգությունները Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանամերձ գյուղերի շրջանավարտները կառավարական առանձնատանը կնշեն «Վերջին զանգը» (լուսանկարներ) Էներգետիկայի նախարարը բացահայտել է իրանական գազի գինը սահմանին Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան «Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետՍարի Թաղի 18-րդ փողոցում 27-ամյա երիտասարդը սպանել է 64-ամյա «Կուճիին» Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Արցախի ՄԻՊ համակազմակերպմամբ Շուշիում գումարվել է Ամերիկայի հայ իրավաբանների միության համաժողովը Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական տվեց Ինչ ուտեստներ է նախընտրում Ռոնալդուն (լուսանկարներ)Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրգործըՀայաստանի հավաքականի ուրախ մարզումները (տեսանյութ)70-ամյա Առնոլդ Շվարցենեգերը՝ Լոս Անջելեսում հեծանիվ վարելիս (լուսանկարներ, տեսանյութ) Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է լուրըՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Ամենադիտված