00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բաշինջաղյան փողոցում դանակահարել են 45-ամյա տղամարդու Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործՄահացել է երգչուհի Մարիետա ԲադալյանըԱրմավիրի դատախազի եղբայրը և Գարեգին Բ-ի մտերիմները հարձակում են գործել քաղաքացու վրաԿիևում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ամենագնացին. կան զոհեր և վիրավորներ ( տեսանյութ)ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը9 կարմիր քարտ՝ մեկ խաղում (տեսանյութ)Երևանում թալանել են դատավորի Porsche Cayenne-ըԴաղստանում Բարեկենդանի տոնի ժամանակ հրաձգության հետևանքով հայուհի է զոհվել (տեսանյութեր, լուսանկարներ)Ֆեդերերի 97-րդ տիտղոսը

Վարչապետն այցելել էՀՀ սփյուռքի նախարարություն

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 13-ին այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, նպաստել հայկական  ներուժի  հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի  և Արցախի տնտեսական զարգացման նպատակով և մշակել հայրենադարձությունը  խթանող  ծրագրեր: Այս նպատակով աշխատանք է իրականացվել 138 երկրում գործող համայնքների հետ, և հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվել 43 համահայկական կազմակերպության հետ: Աշխարհի 21 երկրում ձևավորվել են առևտրային ցանցեր, և սփյուռքահայ համայնքներում մասնագիտական բիզնես կառույցների ստեղծումը շարունակվում է: Հայրենադարձության մասով մշակվել է ռազմավարություն, ծրագիր, գործողությունների ծրագիր և օրենքի նախագիծ:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված 6 գերակա խնդրի ուղղությամբ իրականացվել է 26 ծրագիր, որոնց մասնակիցների թիվը հասնում է 7000-ի։ 2017 թ. շարունակվել են աշխատանքները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման հարցերի լուծման ուղղությամբ։ Գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը։

Հայապահպանության և սփյուռքի երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, 2016 թ. համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 100-ով։ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից։ ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երևանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել է 27 կրթօջախի 50 ուսուցչի վերապատրաստման դասընթաց։ 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախի առաքվել են 87 000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր։ Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց։ Իրականացվել են նաև տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախարարի խոսքով՝ 2018 թ. գերակա խնդիրներից է սփյուռքում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Նախարար Հակոբյանը զեկուցել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով՝ 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որում ներկայացված են իրավական հարցեր, ներդրումային ծրագրեր և այլ տեղեկատվական նյութեր: Կայքում տեղադրվել է 180 ներդրումային ծրագիր և սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր և տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարթակների մասին։ 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում, մոտ 700-ի հետ նախարարությունը շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ: Բիզնես ծրագրերի տարածման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցվում է տեսաժողովների և առցանց քննարկումների միջոցով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարները գոհ են մաքսային համակարգի աշխատանքից, իսկ խնդիրների շարքում նշում են շինարարական նորմատիվների կարգավորումը, դատական համակարգի բարեփոխումը, այլ լեզուներով ՀՀ օրենսդրության թարգմանությունը և այլն:  Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտներում և համապատասխան հանձնարարականներ է տվել:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայապահպանության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացման սփյուռքա­հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդման ուղղություններով տարվող շարունակական աշխատանքից և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համագործակցության տնտեսական օրակարգի ձևավորման խնդրին՝ կարևորելով ներդրումների ներգրավմանը, հայրենադարձության խթանմանը և մասնագիտական ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերը: «Ի դեմս Սփյուռքի նախարարության՝ մենք ունենք լավ հնարավորություն մեր տնտեսական ծրագրերում ներգրավելու մեր հայրենակիցներին, քարոզելու այն ձեռքբերումները, որն այսօր ունենք: Մենք ասում ենք, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, լավ պլատֆորմ է Եվրասիական տնտեսական միություն, Եվրոպական միություն, իրանական շուկա մտնելու համար: Այս առումով պետք է հստակ ձևակերպված լինի պետական յուրաքանչյուր օղակի և սփյուռքի նախարարության միջև շփման կանոնակարգը: Երկրորդը հայրենադարձության խնդիրն է. սփյուռքահայության ռեպատրիացիայի  առումով սիրիահայերի փորձն ունենք, հիմա պետք է ձևակերպենք՝ ինչպես ենք ներգրավելու: Երրորդը մասնագիտական ներուժի համախմբումն է՝ նպատակ ունենալով սփյուռքի միջոցով ավելացնել արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունները՝ ժամանակակից քաղաքացի ունենալու համար: 2018 թվականին այս խնդիրների մասով ակնկալում եմ ձեզնից որոշակի պրագմատիկ ռեցեպտներ», - ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել և ներկայացնել Հայաստան-Սփյուռք համագործակցության ինստիտուցիոնալ զարգացման վերաբերյալ առաջարկությունները: Վարչապետը կարևորել է նաև սփյուռքահայության ներուժի օգտագործումը Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու և քարոզելու գործում, և հանձնարարել համատեղ աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

 

դիտվել է 399 անգամ

 
Լրահոս
19 Փետ
Բաշինջաղյան փողոցում դանակահարել են 45-ամյա տղամարդու Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործՄահացել է երգչուհի Մարիետա ԲադալյանըԱրմավիրի դատախազի եղբայրը և Գարեգին Բ-ի մտերիմները հարձակում են գործել քաղաքացու վրաԿիևում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ամենագնացին. կան զոհեր և վիրավորներ ( տեսանյութ)ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը9 կարմիր քարտ՝ մեկ խաղում (տեսանյութ)Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներԵրևանում թալանել են դատավորի Porsche Cayenne-ըԴաղստանում Բարեկենդանի տոնի ժամանակ հրաձգության հետևանքով հայուհի է զոհվել (տեսանյութեր, լուսանկարներ)Ֆեդերերի 97-րդ տիտղոսը Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա. Թիլերսոն Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճելՓետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն էՀայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյանը երկրների առաջնության հաղթողԱստղագուշակ՝ փետրվարի 19-ի համարՕրվա խորհուրդըՊրեմիերա. DETQ՝ Мое Пламя 8 գոլ «Բետիս»-«Ռեալ» խաղում (տեսանյութ)Այս թեյը ունակ է բուժել լյարդը և բարձրացնել իմունիտետը․ հրաշալի միջոց (տեսանյութ) Ես կողմ եմ, որ մենք պետք է զարկ տանք տեղկան արտադրությանը, հատկապես փոքր և միջին արտադրությանը Դի Կապրիոն պատմել է, թե որտեղ է գտնվում երկրագնդի ամենացուրտ վայրը.Պարզվել է Դաղստանում տեղի ունեցած կրակահերթի հեղինակի ինքնությունը (տեսանյութ) Նյու-Յորքյան սեր. լուսանկարներ, որ ցույց են տալիս դրա գեղեցկությունը Խմել էր, վիճել ընկերոջ հետ ու դանակահարել նրան Լավ է, երբ երկրիդ գործող նախագահը նման հանդուրժող բառապաշար է ունենում թշնամու ելույթների նկատմամբ Փրկարարներն Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից Ողբերգական դեպք Սյունիքի մարզումՀայաստանում նման բան չեք տեսնի. Ալբանուհի մեկնաբանների շնորհիվ լրատվականների վարկանիշը կտրուկ աճ է գրանցել (տեսանյութ)Մուրմանսկում փոկերին մարզում են ռազմական առաքելությունների համար (Տեսանյութ) ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցում հաշիշի յուղ հայտնաբերվեց Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան «Պոեզի մեջի անբարոյական կին է»․ Գեղարքունիքում 48-ամյա տղամարդը մալուխով խեղդամահ է արել հիվանդ մորը 15 աղջկա լուսանկար, որոնց կարելի է նայել թեկուզ մի ամբողջ հավերժություն, մի քիչ էլ ավել (լուսանկարներ) ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղումՆախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ ՋահանգիրիինԻրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Վենգերը՝ Գվարդյոլային ժամանակին իր տանը հյուրընակելու մասին (տեսանյութ)Ադրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր 5 սովորություն, որ գլխացավ է առաջացնում. ուշադիր եղեք հատկապես 4-րդ կետին Նիկոլ Փաշինյանը՝ «Տարվա պատգամավոր» (լուսանկարներ)Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Շատ կսարսափեք՝ տեսնելով, թե ինչի համար է այս աղջիկը կտրել մատը. իսկ դուք կհամարձակվեի՞ք (լուսանկարներ) Այս փոքրիկ երեխան 8 ժամանոց թռիչքի ժամանակ անընդհատ բղավում էր՝ ինքնաթիռում ինտերնետ չլինելու պատճառով (տեսանյութ) Իրանում ինքնաթիռ է կործանվել Արտակարգ միջադեպ Սևանի բանտումԻնչ կա Սաակաշվիլու մտքին. Ալասանիայի բացահայտումը (տեսանյութ)
Ամենադիտված
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաՏեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Մայրը 26-ամյա որդուն ծառից կախված է գտել. գրպանում երկտող է եղել37-ամյա կինն 9-ամյա դստեր հետ միասին ցած է նետվել Դավթաշենի կամրջիցԵրբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցԴավթաշենի կամրջից դստեր հետ ցած նետված կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից էր. մանրամասներԱնի Խաչիկյանը կտրուկ փոխել է ոճը. տեսեք՝ ինչի է վերածվել դերասանուհին (լուսանկարներ) «Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխային
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԱմաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք 20 էրոտիկ լուսանկարներ, որոնք դուր կգան նաև կանանց. այս լուսանկարիչը գիտի ֆիքսել ճիշտ պահը (մեծերի համար)Աբխազիայի ազգային հերոս Գալուստ Տրապիզոնյանը՝ Ռուբեն Թաթուլյանի մասին
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԱմաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)