00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը հայ ժողովրդինԱրցախում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել Կարեն Կարապետյանը կեղծել է ԱՄՆ դեսսպանի խոսքերը. դիվանագիտական սկանդալԿոչ եմ անում ՀՀԿ երիտասարդ պատգամավորներին ինքնամաքրվել և միանալ ժողովրդական շարժմանը. Արման Վարդանյան (տեսանյութ)Կարեն Կարապետյանի գլխավոր անելիքն իշխանության խաղաղ փոխանցման շուրջ բանակցելն է․ Էմիլ Օրդուխանյան ՀՅԴ-ը դուրս է գալիս իշխանական կոալիցիայից «Լուվերպուլ»-ը՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱպօրինի անտառահատումների գործով պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս BMW-ն Պեկինում ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը«Մերսեդես»-ը բախվել է վերամբարձ կռունկին, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է

Արմեն Սարգսյանը Գյումրիում էր

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված  Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելեց Գյումրի:
Գյումրիում Արմեն Սարգսյանի առաջին կանգառը Սբ  Աստվածածին (Յոթվերք)  եկեղեցին էր.  աղոթքն առ Աստված հնչեցնելուց հետո, հենց եկեղեցու մուտքի մոտ լսեց թոշակառուներից մեկի՝ 80-ամյա Լեւուշ Նահապետյանի  խնդիրը՝ թոշակների հետ կապված: Եկեղեցու մոտ հավաքված գյումրեցիներից շատերը,  տեսնելով  Արմեն Սարգսյանին,  հիշում էին 21 տարի առաջ նրա՝  որպես վարչապետ Գյումրի կատարած այցը:  Այդ  տարիները  նաև  Արմեն Սարգսյանի հիշողությունից չեն ջնջվել: Հենց եկեղեցու  մոտ, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ   անկեղծացավ  թեկնածուն: «Ես եկել եմ Գյումրի, որպեսզի տեսնեմ ու լսեմ: ՀՀ  նախագահի հետ հաջորդ հանդիպմանը պետք է քննարկենք հանրապետության նախագահի կողմից ինձ արված  առաջարկը, որը որպես անհատ մեծ պատիվ է, բայց պատիվից այն կողմ, կա պատասխանատվություն: Ինչքան էլ նախագահի լիազորությունները սահմանափակ լինեն, այնուամենայնիվ, նախագահը մեծ  լիազորություններ ունի՝  ոչ վարչական, այլ՝ լինելով հանրապետության նախագահ, և ես այդ պարտականությունը շատ լուրջ  եմ ընդունում:  Ես խնդրեցի ՀՀ նախագահին,  որպեսզի ինձ առիթ  տրվի քննարկել, մտածել և ծրագրել»,-իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը:
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ  Արմեն Սարգսյանը նաև անդրադարձավ Շիրակի մարզի խնդիրներին: «Ես գիտակցում եմ Շիրակի մարզի դժվարությունները և  միշտ  ցավով եմ գիտակցել դրանք: 1988  թվականի  ավերիչ երկրաշարժից հետո Արցախի համար սկսած մեր պայքարն ինչ-որ իմաստով ստիպեց մեզ մոռանալ Գյումրին: Սա  հսկայական  ցավ է: 1996  թվականին երբ եկա Գյումրի որպես վարչապետ, սպասում էի, որ գյումրեցիները դառնացած պետք է դիմավորեն  ինձ: Ամեն ինչի պատրաստ էի, բայց ընդունեցին ջերմությամբ, նույնիսկ տնակներ ուղեկցեցին ու  հյուրասիրեցին, գյումրեցու մեծահոգության մասին է  սա  խոսում, սա ես երբեք  մոռանալ չեմ կարող: Այս տարիների ընթացքում ես հաճախ եմ եկել Գյումրի, բայց դուք  սրա մասին չեք իմացել»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով. «Եթե նախագահ չընտրվեմ, միևնույն է՝  Գյումրին  իմ սրտի  մեջ տեղ ունի  և շարունակելու եմ օգնել, թեև դա մեկ հոգու գործ չէ»:

Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ երկրում առկա խնդիրներից: «Մեզ համար Հայաստանից մարդկանց արտահոսքը շատ մեծ խնդիր է, նաեւ դեմոգրաֆիան, շրջաններից գալիս կենտրոնանում են Երեւանում, չնայած շրջաններում մարդիկ փայլուն են: Երկրի հարստությունը պետք է բաշխենք հավասարաչափ, բայց դա մի օրվա աշխատանք չէ, բայց անպայման պետք է հասնենք դրան»,- ասաց նա:

Թեկնածուի հաջորդ կանգառը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն էր: Այստեղ ևս հիշեցին 1996 թվականի այցը, երբ Արմեն Սարգսյանը, տեսնելով Գյումրիում տնակային ավաններն ու շփվելով հարազատներին կորցրած մարդկանց հետ, հազիվ էր զսպում իր հուզմունքը: Այցի շրջանակներում Արմեն Սարգսյանը եղավ նաև Գյումրու  թիվ 21 Օյունջյան վարժարանում: Այստեղ ևս կարճ հանդիպում էր մանկավարժական հանրույթի հետ: Ավելի ուշ, Գյումրու քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանում ավելի երկար քննարկում տեղի ունեցավ քաղաքի  մտավորականության հետ:  Արմեն Սարգսյանը լսեց բոլորի խնդիրներն ու կարծիքները նաև  առաջարկները՝  ՀՀ նախագահ  ընտրվելու դեպքում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ:  Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ նաև գյումրեցի վարպետների հետ: Խնդիրներ  ներկայացրեցին նաև գյումրեցի դարբիններն ու շինարարները:
Արմեն Սարգսյանը Գյումրիում շրջեց, առանց մարզային ու քաղաքային իշխանությունների ուղեկցության՝ փաստելով, որ դրա կարիքը չկա,  իսկ այցի մասին տպավորությունները Շիրակի մարզպետի հետ խոստացավ կիսել միայն հանդիպումներից հետո:

 

Արմենուհի Մխոյան

դիտվել է 1379 անգամ
Լրահոս
25 Ապր
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը հայ ժողովրդինՈրպես վարչապետ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀԿ-ական պատգամավոր փեսան հանդես է եկել հայտարարությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից Արցախում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության միասնական հանրահավաքը. ուղիղ միացումԿարեն Կարապետյանը կեղծել է ԱՄՆ դեսսպանի խոսքերը. դիվանագիտական սկանդալԿոչ եմ անում ՀՀԿ երիտասարդ պատգամավորներին ինքնամաքրվել և միանալ ժողովրդական շարժմանը. Արման Վարդանյան (տեսանյութ)Իրենց դիմումների համաձայն՝ Էմիլ Տարասյանն ու Արման Խաչատրյանն ազատվել են փոխնախարարների պաշտոններից Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով Հեղափոխությունը նոր ծավալներ է ստանում. պահանջվում է Տարոն Մարգարյանի հրաժարականըԲռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունումԿարեն Կարապետյանի գլխավոր անելիքն իշխանության խաղաղ փոխանցման շուրջ բանակցելն է․ Էմիլ Օրդուխանյան ՀՅԴ-ը դուրս է գալիս իշխանական կոալիցիայից Ունենք մի պայման՝ ՀՀԿ-ի անվերապահ կապիտուլացիան ժողովրդի առաջ․Նիկոլ Փաշինյան «Լուվերպուլ»-ը՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրՄիլսը հանդիպել է Փաշինյանի հետ, որից հետո ուղևորվել է ԿառավարությունԱյն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր. Վազգեն Մանուկյան Արմինկան զրկվել է աշխատանքից և արտագաղթել Ապօրինի անտառահատումների գործով պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս «Իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը». Կարեն Կարապետյան BMW-ն Պեկինում ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը«Մերսեդես»-ը բախվել է վերամբարձ կռունկին, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էԲասկետբոլի Հայաստանի առաջնությունները հետաձգվել են Կարեն Կարապետյանն ընդունել է Ռիչարդ Միլսին Իշխանությունը չհանձնելը կդիտվի իշխանության բռնազավթում․ Հայկ ՍուքիասյանԲալանսը փլուզվում է. ընկած իշխանության առեղծվածը «Կենտրոն» ՀԸ «Երևի» հեռուստասերիալի ստեղծագործական խումբը դադարեցրել է նկարահանումները և դուրս եկել փողոց (լուսանկարներ)«Ռեալ»-ը նախապատրաստվում է «Բավարիա»-ի դեմ խաղին (լուսանկարներ, տեսանյութ)Կինոն համարեք ավարտված. Արարատ ՄիրզոյանՄիանում եմ իմ ժողովրդին. ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանը ևս միացավ պայքարին«Բավարիա»-«Ռեալ». բուքմեյքերական կանխատեսումներ«Ես չեմ կարող մահակներով դուրս գալ իմ ժողովրդի դեմ». պայքարին ոստիկան միացավ (լուսանկարներ)Արթուր Աբրահամը նախապատրաստվում է առաջիկա մենամարտին Էսքան վախտ ես մի հատ թերթի բուդկա ունե՞մ դրսում. Սամվել Ալեքսանյան Ընդդիմադիր Աբո պապը (տեսանյութ)Լրագրողների նկատմամբ 16 ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվելՌԱԿ-ը հայտարարություն է տարածել Բերման են ենթարկում լուսանկարչի Բարեկամություն մետրոյի գետնանցումի առևտրականները գործադուլ են անում (տեսանյութ)Նվեր Հովհաննիսյանը դարձավ սադրանքի զոհ. Մանվել Գրիգորյան Կապանցիները մերժում են ՀՀԿ-ին (լուսանկարներ)Երևանի գրեթե բոլոր ճանապարհները փակ են. երթի մասնակացիները շարժվում են քաղաքի տարբեր ուղղություններով (լուսանկարներ)«ժիլետներով երթ» դեպի Հանրապետության հրապարակՀայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ«Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ հարուցվել է քրգործՄիգուցե ես փոշմանել եմ, այո՛. Դավիթ Մանուկյանը՝ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելու մասին Եղբայր հայեր, օլիգարխները կփորձեն խլել ձեր հաղթանակը. ՍաակաշվիլիՈստիկանության ծառայողների անձնական էջերից վերցնելով նրանց լուսանկարները` ապատեղեկատվություն են տարածում
Ամենադիտված