00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)

«Ժամանակ». Իներցիայի գերվարչապետը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Խորհրդարանական կառավարման համակարգում գերվարչապետական ինստիտուտի մասին խոսակցությունը, անկասկած, հարաբերական է, քանի որ կա պարզ իրողություն՝ ինչպիսի լիազորությամբ էլ օժտված լինի վարչապետը, նա ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը եւ թիվ մեկ մանդատը, իսկ շատ դեպքերում միակ ներկայացուցչական մանդատը պատկանում է խորհրդարանի մեծամասնությանը: Ըստ այդմ չափումը պետք է կատարվի հենց այդ ելակետով:

Այդ պարագայում, Հայաստանում գերվարչապետության ինստիտուտի ստեղծման մասին պնդումները, որքան հասկանալի եւ սպասելի են Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագրի մասով քաղաքական գնահատականի համատեքստում, նույնքան հարաբերական են ընդհանրապես համակարգային իրողության համատեքստում: Ի վերջո, առաջանում է, օրինակ, հարց, թե ինչո՞ւ գերվարչապետության ձգտող պետական կառավարման կարգում վարչապետը չի օժտվել Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությամբ եւ այդ լիազորությունը նրան է վերապահվել միայն հայտարարված պատերազմի դեպքում:

Խոշոր հաշվով, ինչպիսի լիազորությունների շրջանակ էլ ներկայումս փորձ արվի դնել վարչապետի տակ՝ Սերժ Սարգսյանի համար կասկածի տեղ չի թողնում այն, որ, այդուհանդերձ, վարչապետը ենթակա է խորհրդարանին: Հետեւաբար, որքան էլ իրավիճակը դիտարկում ենք Սերժ Սարգսյանի գերվարչապետության ներքո, այդուհանդերձ առաջանում է հարց՝ ինչպե՞ս է նրա մոտ ստացվելու տեւական ժամանակ պահել գերիշխանությունը մի պարագայում, երբ դե յուրե ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը:

Նախագահի կարգավիճակի դեպքում գերիշխանության «ակունքը» այլ է՝ նախագահը բարձրագույն մանդատն է, խորհրդարանից ցածր չէ եւ անգամ հավասար էլ չէ, այլ որոշակիորեն բարձր: Ըստ այդմ, չկա հակասություն դե յուրե եւ դե ֆակտո իշխանական սխեմաների մեջ: Երբ առաջանում է այդ հակասությունը կամ տարբերակումը, առաջանում են նաեւ հարցեր, կապված այն բանի հետ, թե որքան է հաջողվելու Սերժ Սարգսյանին լինել դե ֆակտո պատասխանատվության գլխավոր օբյեկտ, չունենալով դե յուրե պատասխանատվության առաջնային մանդատ: Միեւնույն ժամանակ, որքա՞ն է հանդուրժելու խորհրդարանական մեծամասնությունը դե ֆակտո իշխանությունը թողնել Սերժ Սարգսյանին, նաեւ դե ֆակտո պատասխանատվությունը թողնել նրան, բայց դե յուրե պատասխանատու լինել նրա կայացրած որոշումների համար:

Այդ խնդիրները ներկայումս գոյություն չունեն, չկա անհամաչափությունը կամ անհամադրելիությունը՝ դե յուրե եւ դե ֆակտո իրողությունների միջեւ, մինչդեռ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեպքում դրանք առաջանում են անխուսափելիորեն՝ իշխանությունը դե ֆակտո մնում է Սարգսյանի ձեռքում, սակայն իշխանության համար դե յուրե միակ պատասխանատուն խորհրդարանի մեծամասնության յուրաքանչյուր մանդատավոր է: Ներկայումս, երբ դե յուրե ու դե ֆակտո պատասխանատվությունը Սարգսյանի ձեռքին է, խորհրդարանի մեծամասնության եւ ընդհանրապես իշխող համակարգի համար իրավիճակի տրամաբանությունը բնականորեն հասկանալի է՝ նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը, դրա համար ստանում իրենց տնտեսական եւ անվտանգային դիվիդենտները:

Այլ է իրավիճակը նոր դեպքում՝ իշխանությունը նրանցն է, իսկ դիվիդենտները՝ Սերժ Սարգսյանինը, միաժամանակ էլ նրանցն են դե յուրե ռիսկերը: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի վարչապետությունը բնականության խախտում է եւ, հետեւաբար, հարց է առաջանում, թե որքան կարող է գոյատեւել անբնական համակարգը, եթե այն առանց այդ էլ այլեւս չունի ռեսուրսներ եւ էֆեկտիվ մեխանիզմներ բնական իրավիճակում կայուն գոյությունը շարունակելու համար: Խորհրդարանական մեծամասնությունը կարող է կոճակ սեղմող լինել, քանի դեռ կա իրենից ավելի վերեւ կանգնած պատասխանատու: Երբ այլեւս չկա իրենից հետո այդ «մեկ մարդը», խորհրդարանական մեծամասնության մոտ կոճակ սեղմելուց սկսելու են աշխատել այլ մոտիվատորներ եւ հոգեբանական էֆեկտներ:

Իներցիան որոշակի ժամանակահատված, անկասկած, ճնշած կպահի դրանք, սակայն իներցիան ինքն ունի սահմանափակ տեւողություն եւ ռեսուրսայնություն: Մյուս կողմից, իհարկե, դժվար է ասել, դա ամիսների՞, թե՞ տարիների հարց է: Առավել եւս, որ այստեղ կա նաեւ արտաքին ազդեցության հարցը, երբ արտաքին շրջանակը կարող է կամ երկարաձգել իներցիան, կամ արագացնել դրա սպառումը: Այդ իմաստով ակնհայտ է, որ գերվարչապետության ինստիտուտը Հայաստանում առավելապես իներցիոն ընկալում է, եւ գործնականում Հայաստանում տեղի է ունենում մի շարք օբյեկտիվ՝ իշխանության կամքից ու ցանկությունից վեր գտնվող պատճառներով թելադրված առավել լայն գործընթաց, եւ գործնական հեռանկարում շահեկան դիրքերում կարող են գտնվել հասարակական-պետական կյանքի այն սուբյեկտները, որոնք տեղի ունեցող գործընթացը դիտարկում են ոչ իներցիոն պրիզմայով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2170 անգամ
Լրահոս
27 Մայ
Գագիկ Սուրենյանը վատ լուր ունիՔիմ Քարդաշյանը հրապարակել է իր երիտասարդ ծնողների արխիվային լուսանկարը Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում Նոր իշխանությունները պետք է վերաբացեն «Դոն Պիպոյի» գործըԵրևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Հայերը Պրահայի հրապարակում քոչարի են պարում (տեսանյութ)Հորդ անձրևը վնասներ է պատճառել Երևանում և Արգավանդում Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում երիտասարդության շրջանում Կրակոցներ Երևանում. 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոցԽոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներԻնքնասպանության փորձը կանխվել է Օրվա խորհուրդըՕրվա աստղագուշակՎլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերըԱրտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներիցՆախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումինՇախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերն ժամանակացույցըՍամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո ԱբենԴոն Պիպոյի ողջույնը՝ Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը (տեսանյութ)Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից էՀարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպեԹիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՏնակից՝ տուն. 30 տարի անց Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց քարաշեն տունՎարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակումԽնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլ»-ին. Բեքհեմը` Զիդանին (տեսանյութՓաշինյանի կոչը` մեքսիկացի ուսանողինՊարն աշխարհն ավելի բարի է դարձնում Ռիհաննան՝ Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ) Փաշինյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասինՎիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելըՏարոն Մարգարյանը՝ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների մասին
Ամենադիտված