Իգուաինը՝ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ դուբլի հեղինակ (տեսանյութ)
Видео«Յուվենտուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուայինը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Տոտենհեմ»-ի դեմ առաջին խաղում դուբլի հեղինակ է դարձել: Ֆուտբոլիստը մրցաշարի պատմության ամենաաարագ դուբլն է ձևակերպել: Այս մասին տեղեկացնում է Mister Chip-ը:
Արգենտինացուց պահանջվել է 8 րոպե 7 վայրկյան՝ երկու անգամ մրցակցի դարպասը գրավելու համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Խուլիո Կրուսին, ով 2006/07 մրցաշրջանում 8 րոպե 50 վայրկյանում երկու գոլ էր ուղարկել «Սպարտակ»-ի դարպասը: