00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նախարարը՝ դեղերի ներմուծման նոր կարգի մասին ՊԵԿ նախագահը՝ ստվերից եկամուտները հետ բերելու մասին Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին ընթացք կտրվի«Բոսթոն»-ը հաղթեց «Քլիվլենդ»-ին (տեսանյութ)«Երևանը Կին է»․ Նազենի ՀովհաննիսյանՍիրուն չի. Ալեն Սիմոնյանը պատասխանում է Տարոն ՄարգարյանինՄիլիոնները վերադարձնել բյուջե. այս հարցում կոմպրոմիս չի՛ լինելու ՀԱՊԿ-ում Տիգրան Ուրիխանյանի նախագիծը ներառվել է հանձնաժողովի նիստի օրակարգումՈւՂԻՂ. ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունՍա է ամենակարևոր խնդիրը

Էրդողանի և Ալիեւի պանթուրքիստական հայտարարություններն անթույլատրելի են

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-հունական բարեկամական հարաբերությունները և փաստել, որ դրանք օրեցօր զարգանում ու սերտանում են:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նախորդ տարի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է դրա հնարավորինս արագ վավերացումը հունական խորհրդարանի կողմից:

Հանդիպմանը քննարկվել են նաև ցեղասպանությունների դատապարտմանն ու ժխտողականության մերժմանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՄԱԿ-ի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանը ցուցադրություններ է նախատեսում կազմակերպել եվրոպական մի շարք երկրներում՝ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով: Զրուցակիցները քննարկել են Հունաստանի Հանրապետությունում նման ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը, որը կնվիրվի 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից ցեղասպանության զոհ դարձած հայ և հույն ժողովուրդներին: Խորհրդարանի փոխխոսնակը տեղեկացրել է, որ առաջիկա ապրիլի 30-ին նման ցուցադրություն ընդդեմ թուրքական ժխտողականության նախատեսված է իրականացնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության արդյունքում ակնհայտ է դառնում, որ նա գրեթե չունի հարևան, որի հետ չունի խնդիրներ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մասնավորապես անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը՝ կապված ԵՄ անդամ երկրներ Հունաստանի և Կիպրոսի հետ: Այն, մասնավորապես, առնչվում է Կիպրոս կղզում հունական կողմի նավթի և գազի հորատման ու արտահանման հետ: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ սա Թուրքիայի կողմից իրականացվող բացահայտ օկուպացիա է, և նույն քաղաքականությունն այս տարածաշրջանում իրականացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-հունական փոխայցերի ակտիվացմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

 
դիտվել է 2716 անգամ
Լրահոս
24 Մայ
Նախարարը՝ դեղերի ներմուծման նոր կարգի մասին ՊԵԿ նախագահը՝ ստվերից եկամուտները հետ բերելու մասին Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին ընթացք կտրվի«Բոսթոն»-ը հաղթեց «Քլիվլենդ»-ին (տեսանյութ)«Երևանը Կին է»․ Նազենի ՀովհաննիսյանՀայկական ավանդական հարսանիք՝ Սյունիքի մարզի ՏաթևումՍիրուն չի. Ալեն Սիմոնյանը պատասխանում է Տարոն ՄարգարյանինՄիլիոնները վերադարձնել բյուջե. այս հարցում կոմպրոմիս չի՛ լինելու ՀԱՊԿ-ում Տիգրան Ուրիխանյանի նախագիծը ներառվել է հանձնաժողովի նիստի օրակարգումՈւՂԻՂ. ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունՍա է ամենակարևոր խնդիրըԲոլոր մարզպետները փոխվելու են. նախարար Յուլյա Սկրիպալի թունավորումից հետո առաջին տեսաուղերձը Հայաստանի Հանրապետության դրոշը ուղարկվել է Միջազգային տիեզերակայան (լուսանկարներ) Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնելՄեկնարկել է աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովը. «Արմենպրես»-ի տնօրենը ելույթ կունենա. ՈւՂԻՂՎերացնել հին ռեժիմի՝ ոչ մի ցմահականի ազատ չարձակելու անմարդկային դոկտրինըՎարչապետը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը Վանեցյանը՝ Տարոն Մարգարյանի դեմ հավաքվող կոմպրոմատների մասինՊաշտոնից ազատվել է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարըԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Սամվել ԲաբայանիՄի քանի միլիարդ ծախսել ենք, սարքերը դրել էնտեղ ու կողպեքը կախել վրանԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի. առաջնահերթությունը կտրվի ՃԿՊԱ լավագույն շրջանավարտներինՏարոն Մարգարյանը Ալեն Սիմոնյանին զրկեց ավագանու մանդատից «Դուք ո՞ւմ եք զեկուցել». Կարապետյանը հունից հանեց ՓաշինյանինՎարչապետը ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակել Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն Այ սա հրաշալի լուր է. Հրանտ Բագրատյան Մովսես Հակոբյանն այսօր կազատվի պաշտոնիցԱղվան Հովսեփյանը կաշառք է ուզումՄխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին«Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք». ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին (տեսանյութ)Սիրուշոն ելույթ կունենա Հանրապետության հրապարակում Մի՞թե Նիկոլի շրջապատում մեկը չկա, որ հուշի՝ սրանք ով ենՕրվա խորհուրդըԱշխարհի ամենահայտնի մարզիկներըԱստղագուշակ՝ մայիսի 24-ի համար«Ժողովուրդ». ՀՀԿ-ական կոճակ սեղմողներն ակտիվացել են«Ժամանակ». Առաջ դեպի ԲՀԿ«Ժողովուրդ». Ինչպես ծնվեց Թաթայի` հեղափոխության մասին երգը «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անցավ գործի «Փաստ». Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ «Հրապարակ»․ Փրկարար ծառայությունում ստուգումներ են «Ժողովուրդ». Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ«Առավոտ». Ո՞վ է նախկին վարչապետների նոր հարեւանը«Ժողովուրդ». Բոլոր ժամանակների իշխանավորի ճոխ մեքենան«Փաստ». Գումարներ գանձելու խողովակ է գործել «Հրապարակ»․ Կգործարկվի պլան Բ-ն «Հրապարակ»․ Կադրային սով է եղել
Ամենադիտված