Արոնյանները նշել են Տեառնընդառաջը
ՀասարակությունՀայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ նրա կինը՝ Արիանա Կաոլին տոնել են Տեառնընդառաջը: Արիանան իր «Ճամփորդ» շաբաթաթերթի կայքում կարծիք է գրել տոնի մասին, բացատրել է Բարեկենդան ու Տեառնընդառաջ տոների խորհուրդը:
«Ու քանի որ այս տարվա Տրնդեզին ես հենց նորահարսի կարգավիճակով եմ, որոշեցինք մենք էլ տոնել գեղեցիկ օրը։ Կրակը վառեցինք, ինձ էլ խորհուրդ տվեցին կրակի վրայով թռչելուց առաջ անպայման մի լավ բան մտածել կամ երազանք պահել»,- գրել է նա: