00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նախարարը՝ դեղերի ներմուծման նոր կարգի մասին ՊԵԿ նախագահը՝ ստվերից եկամուտները հետ բերելու մասին Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին ընթացք կտրվի«Բոսթոն»-ը հաղթեց «Քլիվլենդ»-ին (տեսանյութ)«Երևանը Կին է»․ Նազենի ՀովհաննիսյանՍիրուն չի. Ալեն Սիմոնյանը պատասխանում է Տարոն ՄարգարյանինՄիլիոնները վերադարձնել բյուջե. այս հարցում կոմպրոմիս չի՛ լինելու ՀԱՊԿ-ում Տիգրան Ուրիխանյանի նախագիծը ներառվել է հանձնաժողովի նիստի օրակարգումՈւՂԻՂ. ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունՍա է ամենակարևոր խնդիրը

Ինչպես են հայ պաշտոնյաները ծանոթացել իրենց կանանց հետ (լուսանկարներ)

Ինչպես են հայ պաշտոնյաները ծանոթացել իրենց կանանց հետ. Սիրո տոնին Wnews.am-ը ներկայացնում է նրանց սիրո պատմությունը.

310

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.

Տիկին Ռիտան, այն ժամանակ դեռ օրիորդ Ռիտան մասնացում էր երաժշտական դպրոցի իր սանի ծննդյան տոնին: Այնտեղ էր նաև Սերժ Սարգսյանը: Նա միանգամից հավանեց այս պայծառ, լուսավոր աղջկան: Հենց այդ օրը Սերժ Սարգսյանը նրան ուղեկցեց մինչև տուն:

Այն ժամանակ հանդիպել աղջկա հետ, ընդունված կարգ չէր: Եվ քանի որ նրա սիրելիի ընտանիքում հայրիշխանական կարգեր էին, Սերժ Սարգսյանը դիմեց վճռական քայլի:

Նա որոշեց իրենց համատեղ ծանոթ երեխային ամեն անգամ տանել երաժշտական դպրոց: Եվ այսպես, այս զույգը սկսեց ընկերություն անել: Նա հոգատար էր և սիրալի: Սերենադներ չի երգել, բայց ծաղիկներ, անշուշտ, նվիրել է:

«Մեր առաջին հանդիպմանը ես միանգամից 25 մեխակ ստացա, այն դեպքում, որ մինչև այդ երեք մեխակից ավել չէի ստացել: Դա այն մարդն էր, ում ես սպասում էի: Հորս նա միանգամից դուր եկավ»,-պատմում է Ռիտա Սարգսյանը:1234

Ավելի ուրախ հարսանիք, ընտանիքի ընկերները չեն հիշում: Ինչ անհրաժեշտ էր հարսանիքին կար, բայց քանի որ ժամանակները այլ էին, և Սերժ Սարգսյանն էլ պետական աշխատանքի էր, նրան շատ մեծ ճոխություններ թույլատրված չէին:

ՀՀ նախագահի թեկնածու  Արմեն Սարգսյանն իր կնոջ հետ ծանոթացել է Երևանի դպրոցում, երբ 15 տարեկան էր։

«Նա իմ առաջին ու միակ սերն է։ Արմենը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, իսկ ես լավագույն դերասանուհին։ Մենք ներկայացնում էինք Շեքսպիր ու Ջորջ Բեռնարդ Շոու անգլերենով, քանի որ անգլերեն սովորելը կոմունիստական կրթության մի մասն էր դեռ այն ժամանակ, ինձ հասնում էր ներկայացման հիմնական հատվածները։ Սրա պատճառով տղաները վազում էին իմ ետևից, սակայն ես միշտ ասում էի «ոչ»։ Արմենը հետաքրքրվեց ու մտածեց, թե ով է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»,-պատմում  է Արմեն Սարգսյանի կինը` Նունե Սարգսյանը։

ա5

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր կնոջ` Աստղիկ Օհանյանի հետ նախարարը համակուրսեցիներ են եղել` ԵՊՀ տնտեագիտության ֆակուլտետում։

«Առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ մենք իրար ասելու ինչ-որ բան ունենք։ Բայց շփման իմ առաջին առաջարկը մերժում ստացավ ապագա կնոջս կողմից: Շփում հաստատելու մյուս հնարավորությունն ընձեռվեց միայն 2-3 տարի հետո, եւ այն կարող է հնդկական ֆիլմի սցենար հիշեցնել:

Երբ առաջին անգամ հարցրեցի ապագա կնոջս, թե կարող է ընկեր ունի եւ այդ պատճառով է մերժում ինձ, նա պատասխանեց «այո»: Մենք սովորում էինք նույն կուրսում, բայց «ընկերն» այդպես էլ չէր երեւում:

Հետո ստացվեց այնպես, որ պետք է մեկնեի Սիրիա: Գնալուցս մեկ օր առաջ հավաքվել էինք ընկերներով: Հաջորդ օրն առավոտյան Բաղրամյան-Օրբելի փողոցների հատվածում հանդիպեցինք մեր մեկ այլ համակուրսեցուն: Քայլելով զրուցում էիք, երբ ձայն լսեցինք. Աստղիկն էր` ապագա կինս: Համակուրսեցիս ասաց. «Վայ, Աստղիկին փախցնում են»: Ընկերներով վազեցինք ձայնի ուղղությամբ, եւ այդ երիտասարդները, տեսնելով մեզ, դիմեցին փախուստի: Դրանից հետո ես Աստղիկի հետ լուրջ զրույց ունեցա եւ առաջարկեցի, որ իրեն ուղեկցեմ տուն, մինչեւ վտանգն անցնի: Փաստորեն այնպես ստացվեց, որ այդ վտանգը մինչ օրս էլ չի անցել (ժպտում է):

Մեր հարսանիքը կայացավ 1994թ. սեպտեմբերի 17-ին: Նոր էր զինադադարը կնքվել, մեր գյուղը տվել էր տոկոսային առումով ամենաշատ զոհերը: Գյուղում մինչ այդ միջոցառում չէր եղել, բայց մեր հարսանիքի օրն ամբողջ գյուղը ուրախանում, պարում էր: Այդ օրը համարում եմ կյանքիս ամենամեծ տոնախմբությունը, երբ ուրախանում էին բոլորը»,- պատմում է Արծվիկ Մինասյանը։

nikol

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ լրագրող Աննա Հակոբյանի  հետ ծանոթացել է 1995թ. «Մոլորակ» թերթի խմբագրությունում, երբ Նիկոլն արդեն ճանաչված լրագրող էր, իսկ Աննան առաջին կուրսեցի, ով գնացել էր խմբագրություն նյութ հանձնելու։
«Շատ էի լսել Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը եւ ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին է նա»,-պատմում է Աննան։

«Ինձ համալսարանից հեռացրեցին, քանի որ քաղաքական հայացքները չէի կիսում ռեկտորի հետ։ Այդ ժամանակ քարոզչություն էր իրականացվում, թե ինչպիսին չպետք է լինի ուսանողը եւ որպես օրինակ ես էի բերվում, ինչն էր անձիս հանդեպ հետաքրքրություն էր առաջացնում»,- պատմում է Փաշինյանը։

արտեմ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյաննիր կնոջ՝ Մարինե Պետրոսյանի հետ ծանոթացել է հիվանդանոցում։

Ինչպես նախարարն է նշում, հանդիպումը պատահական է եղել. նա հիվանդանոց է այցելել ու այնտեղ էլ ծանոթացել իր ապագա կնոջը։

despan

Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանն իր կնոջ՝ Մարիաննայի հետ ծանոթացել է  2000 թվականին` Հայաստանի ամերիկյան համալսարանում անգլերենի դասընթացների ընթացքում, որտեղ  ընդգրկված էին միևնույն խմբում: 2001 թվականի հուլիսի 28-ին տեղի է ունեցել իրենց նշանադրությունը, իսկ ամուսնությունը կայացել է 2001 թվականի հոկտեմբերի 20-ին:

դես

Պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի նորաբաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում` Աշոտ Արսենյանի խաչեղբայրությամբ:

lili

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ կնոջ՝ Լիլիթ Դավթյանի առաջին ժամադրությունը տեղի է ունեցել 1996-ի մայիսի 11-ին։
Իսկ մինչ այդ առաջին անգամ հանդիպել են ցույցի ժամանակ։

«Ուսանող էինք. երրորդ կուրս էի, կինս՝ առաջին: Այն ժամանակ արդեն ուսանողական շարժման լիդերներից էի, և մենք նախագահական նստավայրի մոտ ուսանողական մեծ ակցիա իրականացրինք. տասնհինգ հոգով հացադուլ արեցինք: Ես էլ նստեցի հացադուլի և քառասունութ ժամ հացադուլ հայտարարեցի: Շատ էրեխեք եկել էին, որպեսզի մեզ երկրպագեն, այդ մարդկանց մեջ էր նաև իմ ապագա կինը, ում հետ այնտեղ ծանոթացա ու հասկացա, որ ինքն իմ ձեռքից էլ պրծում չունի»,- պատմում է Շարմազանովը:

91

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն իր կնոջը՝ Աննային հանդիպել է իրենց թաղամասում.

«Կինս մեր թաղամասում էր ապրում, բազմիցս տեսել եմ, հավանել եմ, սերը ամրապնդվել է տարիների ընթացքում։ Ինքը դեռ դպրոցական տարիքում էր, ես իրեն տեսնում էի եւ մտքովս չէր անցնում, որ այդ գեղեցկադեմ աղջիկը դառնալու է իմ կինը»,- պատմում է Արթուր Գեւորգյանը։

Ծանոթությունից մեկ ամիս անց Արթուրն ու Աննան նշանվել են։

IMG_0106

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան. «Կնոջս հետ ծանոթացել եմ ուսանողական տարիներին: Ինձ գրավել է նրա տեսակը և հոգին, որը ներդաշնակ է իմ հոգու հետ»:

բագրատյան

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կինն իր ուսանողուհին է եղել։

«Դա եղել է սեր առաջին հայացքից։ Ծանոթացանք 1988թ. ամռանը։Ամեն ինչ շատ արագ ստացվեց»,- հիշում է տիկին Նանա Բագրատյանը՝ նշելով, որ իր ամուսնու կյանքում ինքը մեծ դեր ունի։

 

 

տիգրան

Տիգրան Սարգսյանն  իր կնոջ՝ Գոհար Սարգսյանի հետ ծանոթացել է Լենինգրադում, որտեղ Տիգրանը սովորում էր Ն. Ա. Վոզնեսենսկիի անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, իսկ կինը` Գոհարը` Պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը, այնտեղ սովորելով յոթ տարի, սկզբում ավարտել է ինստիտուտը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Իսկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին վերադարձել Երեւան եւ միացել կնոջը (ով վերադարձել էր 1985-ին) եւ ծնողներին:

botoyan

 Կարեն Բոթոյանն իր կնոջ՝ Արմինե Մանուկյանի հետ ծանոթացել է  2008 թվականին, դեռևս այն ժամանակ, երբ ինքը «Եվրոպա» ընկերությունում աշխատում էր որպես շինարար, իսկ Արմինեն ընկերության սեփականատիրոջ դուստրն է: Սակայն վերջինս կարողացել է այնպես նվաճել ապագա կնոջ սիրտը, որ ամուսնության առաջին իսկ առաջարկության ժամանակ ստացել է սիրելիի դրական պատասխանը:

 

 

  
դիտվել է 15176 անգամ
Լրահոս
24 Մայ
Նախարարը՝ դեղերի ներմուծման նոր կարգի մասին ՊԵԿ նախագահը՝ ստվերից եկամուտները հետ բերելու մասին Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին ընթացք կտրվի«Բոսթոն»-ը հաղթեց «Քլիվլենդ»-ին (տեսանյութ)«Երևանը Կին է»․ Նազենի ՀովհաննիսյանՀայկական ավանդական հարսանիք՝ Սյունիքի մարզի ՏաթևումՍիրուն չի. Ալեն Սիմոնյանը պատասխանում է Տարոն ՄարգարյանինՄիլիոնները վերադարձնել բյուջե. այս հարցում կոմպրոմիս չի՛ լինելու ՀԱՊԿ-ում Տիգրան Ուրիխանյանի նախագիծը ներառվել է հանձնաժողովի նիստի օրակարգումՈւՂԻՂ. ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունՍա է ամենակարևոր խնդիրըԲոլոր մարզպետները փոխվելու են. նախարար Յուլյա Սկրիպալի թունավորումից հետո առաջին տեսաուղերձը Հայաստանի Հանրապետության դրոշը ուղարկվել է Միջազգային տիեզերակայան (լուսանկարներ) Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնելՄեկնարկել է աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովը. «Արմենպրես»-ի տնօրենը ելույթ կունենա. ՈւՂԻՂՎերացնել հին ռեժիմի՝ ոչ մի ցմահականի ազատ չարձակելու անմարդկային դոկտրինըՎարչապետը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը Վանեցյանը՝ Տարոն Մարգարյանի դեմ հավաքվող կոմպրոմատների մասինՊաշտոնից ազատվել է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարըԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Սամվել ԲաբայանիՄի քանի միլիարդ ծախսել ենք, սարքերը դրել էնտեղ ու կողպեքը կախել վրանԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի. առաջնահերթությունը կտրվի ՃԿՊԱ լավագույն շրջանավարտներինՏարոն Մարգարյանը Ալեն Սիմոնյանին զրկեց ավագանու մանդատից «Դուք ո՞ւմ եք զեկուցել». Կարապետյանը հունից հանեց ՓաշինյանինՎարչապետը ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակել Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն Այ սա հրաշալի լուր է. Հրանտ Բագրատյան Մովսես Հակոբյանն այսօր կազատվի պաշտոնիցԱղվան Հովսեփյանը կաշառք է ուզումՄխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին«Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք». ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին (տեսանյութ)Սիրուշոն ելույթ կունենա Հանրապետության հրապարակում Մի՞թե Նիկոլի շրջապատում մեկը չկա, որ հուշի՝ սրանք ով ենՕրվա խորհուրդըԱշխարհի ամենահայտնի մարզիկներըԱստղագուշակ՝ մայիսի 24-ի համար«Ժողովուրդ». ՀՀԿ-ական կոճակ սեղմողներն ակտիվացել են«Ժամանակ». Առաջ դեպի ԲՀԿ«Ժողովուրդ». Ինչպես ծնվեց Թաթայի` հեղափոխության մասին երգը «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անցավ գործի «Փաստ». Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ «Հրապարակ»․ Փրկարար ծառայությունում ստուգումներ են «Ժողովուրդ». Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ«Առավոտ». Ո՞վ է նախկին վարչապետների նոր հարեւանը«Ժողովուրդ». Բոլոր ժամանակների իշխանավորի ճոխ մեքենան«Փաստ». Գումարներ գանձելու խողովակ է գործել «Հրապարակ»․ Կգործարկվի պլան Բ-ն «Հրապարակ»․ Կադրային սով է եղել
Ամենադիտված