Ոչխարներ գողանալու կասկածանքով բերման է ենթարկվել 29-ամյա երիտասարդը
Արտաշատի ոստիկանության ծառայողները փետրվարի 13-ին Բերքանուշ գյուղում հայտնաբերվել ու 42 ոչխար գողանալու կասկածանքով բերման է ենթարկվել Սարգիս Թորոսյանը:
Հունվարի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի տղամարդուց 42 ոչխար են գողացել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:
Վերին Արտաշատ գյուղում ապրող 29-ամյա Թորոսյանը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: Արտաշատի ոստիկանները շարունակում են գողոնը հայտնաբերելու միջոցառումները: