«Արսենալ»-ը 12 տարվա ընդմիջումից հետո կրկնեց սեփական հաջողությունը
ՍպորտԵվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա հանդիպմանը խոշոր հաշվով հաղթել է «Էստերսունդ»-ին (3:0):
Լոնդոնցիներիը վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ երվրագավաթների արտագնա խաղում փլեյ-օֆֆ փուլը մեկնարկեցին հաղթանակով: Այս մասին հայտնում է Gracenote-ն:
2005/06թ-ի մրցաշրջանում լոնդոնցիները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել էին «Ռեալ»-ին (1:0) և արդյունքում հասել եզրափակիչ: