00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Գերմանիայի հավաքականը պարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)Որոշվել է կասեցնել «Շիրակ»-ի անդամությունը ՀՖՖ-ինՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը Կոստա Ռիկա-Սերբիա 0:1 (տեսանյութ, լուսանկարներ)Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ (տեսանյութ)Ինչպես են պատժում խախտում անողներին (տեսանյութ)Սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ Անհավանական երևույթ. Արենի գյուղում գետի ջուրն ամբողջովին կարմրել է (տեսանյութ, լուսանկարներ)Ուղիղ. Մանվել Գրիգորյանի աջակիցների բողոքի ակցիան դատարանի դիմաց

Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ սպանվածի եղբոր որդին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ. 3 անձ ձերբակալվել է, նրանց թվում նաև՝ տղամարդու եղբոր որդին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018թ. փետրվարի 17-ին՝ ժամը 22:30-ին, «Քաջարան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված հասցեում հայնտաբերել նույն քաղաքի 1965թ. ծնված բնակչի դիակը՝ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիահերձման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ` գլխի շրջանում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, տղամարդը ճանաչվել է տուժող: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են՝ ծնված 1995, 1974 և 1984 թվականներին և միմյանց հետ գտնվում են ազգակցական կապի մեջ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 1995թ. ծնված բնակիչը անձնական հարցերի շուրջ տուժողի՝ իր հորեղբոր հետ զրուցելու նպատակով իր երկու ազգականի հետ դեպքի օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գնացել է տուժողի բնակության վայր: Այնուհետև միասին տաքսի ավտոմեքենայով մեկնել են Կապան քաղաքի ուղղությամբ, որտեղ կանգ են առել և վիճաբանել, ինչի ժամանակ էլ 53-ամյա տղամարդն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ տղամարդուն այնուհետև տեղափոխել են Քաջարանի Շահումյան փողոցի 1-ին շենքի մոտ, թողել այնտեղ, որտեղ էլ, ստացած մարմնական վնասվածքներից, վերջինս մահացել է:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դեպքից հետո փորձել են հատել ՀՀ պետական սահմանը, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել:  Փետրվարի 19-ին նրանք ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 7049 անգամ
Լրահոս
18 Հուն
Արագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի. shamshyan.com Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Վախեցել էի, մտածում էի՝ հիմա կսպանեն. Մոսկվայում սարսափելի վթարի հեղինակը հարցաքննվել է (տեսանյութ)«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը Իգոր Մուրադյանը հազվագյուտ քաղաքական վերլուծաբան էր «Ես ձեր եպիսկոպոսը չեմ». Շիրակի թեմի առաջնորդ. Tsayg.am Գերմանիայի հավաքականը պարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջՈրոշվել է կասեցնել «Շիրակ»-ի անդամությունը ՀՖՖ-ինՄենք անակնկալի ենք եկել վարչապետի հայտարարությունից. Մանվել Գրիգորյանի փաստաբան Թալանել են Շշի Մելոյի մեքենանՄանվել Գրիգորյանի գլուխը գնահատել են ադրբեջանցիները, իսկ այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում. ազատամարտիկՈրևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի նկարը․ ԿԳ նախարար Թող հաղթի օրենքըՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը Կոստա Ռիկա-Սերբիա 0:1 (տեսանյութ, լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ նախագահ դառնալու մասին (տեսանյութ)Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ (տեսանյութ)Ինչպես են պատժում խախտում անողներին (տեսանյութ)Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. ՄիրզոյանՍպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ Անհավանական երևույթ. Արենի գյուղում գետի ջուրն ամբողջովին կարմրել է (տեսանյութ, լուսանկարներ)Ուղիղ. Մանվել Գրիգորյանի աջակիցների բողոքի ակցիան դատարանի դիմաց Կարեն Գրիգորյանը իշխանության ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է. Արմավիրի մարզպետԴադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. Կարեն Գրիգորյան Արա Բաբլոյանը ստացել է Մանվել Գրիգորյանին ձերբակալելու մասին ԱԱԾ գրությունը Փաշինյանն «աշխարհի լավագույն կործանիչներից» մեկի օդաչուի խցիկից լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Լարված իրավիճակ ԱԱԾ շենքի մոտ. բախում՝ Մանվել Գրիգորյանի աջակիցների և ոստիկանների միջև (տեսանյութ) Ուղիղ․ Էջմիածնի քաղաքապետին կողմ և դեմ պայքարը շարունակվում է Արմավիրի մարզպետը` Էջմիածնում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)Ուղիղ․ Բողոքի ակցիա ԱԱԾ շենքի դիմաց՝ հաջակցություն Մանվել Գրիգորյանի «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ազատ է արձակվելԷջմիածնի քաղաքապետն իր աջակիցների հետ գիշերել է հրապարակում Մահացել է Իգոր ՄուրադյանըՆիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը զբոսնել են գիշերային ՍտեփանակերտովՕրվա աստղագուշակՕրվա խորհուրդըՅուրգեն Կլոպի հանգիստը Ֆրանսիայում (լուսանկարներ)Թշնամուն ուրախանալու առիթ չտանք. ԵԿՄ հայտարարությունը Խորվաթիա-Նիգերիա` 2:0 (տեսանյութ, լուսանկարներ)Արման Թաթոյանն այցելել է ԱԺ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին Ոստիկանությունը «ահագին բիրտ մեթոդներով» հեռացրել է Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին. Hraparak.am«Թուրքը հիմա տեսնում, խնդում է. ամո՛թ բոլորին». գեներալ Մանվելի մեծ թվով կողմնակիցներ նստացույց են սկսել ԱԱԾ-ի դիմաց Ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է ընկել գեներալ Մանվելի ձերբակալության լուրիցՄանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը և ընկճված չէ. Էդուարդ Շարմազանովը տեսակցել է պատգամավորին Տեսանյութ. բացահայտվել է 20 մլն դրամի յուրացման դեպք Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են ձերբակալված Մանվել Գրիգորյանին
Ամենադիտված