00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել«Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում

Հայաստանի օդային դարպասների մշուշոտ ճակատագիրը

2013 թվականից Հայաստանն անցում է կատարել բաց երկնքի քաղաքականությանը: Այսօր արդեն մեր երկիրը հավակնում է «տարածաշրջանային ներկայացուցչության» դերի, սակայն այդ  կարգավիճակն ամրագրելու առումով կարևոր դեր է խաղում Հայաստանի օդանավակայանների որակը: Այսօր միջազգային չափանիշներին համապատասխանում են երկու՝ Զվարթնոց և «Շիրակ» օդանավակայանները:
 
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Այս օդանավակայանը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտանքային միջազգային օդանավակայանը, բացի այդ՝ այն եղանակային ոչ բարենպաստ պայմանների և արտակարգ իրավիճակների դեպքում փոխարինում է «Զվարթնոց» օդանավակայանին: «Շիրակ»-ի գլխավոր խնդիրը ներդրումների ներգրավման ոչ բավարար դինամիկան է: Միակ ներդրողը շարունակում է մնալ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում:
  
Հայաստանի մյուս փոքր օդանավակայանները փաստացի մատնված են բախտի քմահաճույքին: Օրինակ՝ Մարտունու օդանավակայանը, որը գործել է 1960-1980-ական թվականներին, այսօր դարձել է ասֆալտի գործարան և արոտավայր: Ընդհանրապես, Գեղարքունիքի մարզում խորհրդային տարիներին 3 օդանավակայան կար՝ Գավառում, Վարդենիսում եւ Մարտունիում (այս ցուցանիշով այն զիջում է միայն Սյունիքին, որտեղ 4 օդանավակայան է կառուցվել) Դրանք վաղուց ծառայում են գյուղատնտեսական նպատակների՝ արոտ ու վարելահող են դարձել, չիմացողն էլ դժվարությամբ կհասկանա, որ տեղանքը նախկինում օդանավակայան է եղել: Նույնը կարելի է ասել Գավառի օդանավակայանի մասին, որից միայն ավերակներ են մնացել, սակայն այս կառույցը երեքից միակն է, որի հողի նպատակային նշանակությունը՝ կատեգորիան, թեկուզ մասամբ, մինչ օրս չի փոխվել, այն մնում է օդանավակայան: Այլ հարց է, թե փաստացի ինչի է ծառայում այդ հողը:
 
Մյուս կողմից, ինչը, թերեւս, շատ ավելի կարեւոր է, անհրաժեշտ է հասկանալ, թե, մասնավորապես, փոքր ավիացիայի զարգացման համար նախկինից մնացած ինչ ենթակառուցվածքներ ունի մեր երկիրը: Պարզ է, որ ավելի հեշտ է վերականգնել եղածը, քան կառուցել նորը: Ներքին ու փոքր ավիացիան Հայաստանի պես լեռնային ռելիեֆ ունեցող երկրում ոչ միայն ավտոմոբիլային տրանսպորտի այլընտրանք կարող է լինել, այլեւ հաստատապես կնպաստի թե՛ տուրիզմի զարգացմանը, թե՛ կմասնակցի գյուղատնտեսական աշխատանքներին ու արտակարգ իրավիճակների ժամանակ հատուկ գործողություններին: Վերջին տարիներին գործադիրը, կարծես, սկսել է գիտակցել, թե ինչ մեծ ներուժ կարող է կյանքի կոչվել օդանավակայանների վերաշահագործմամբ: Բայց փաստ է, որ այս պահին վերակենդանանալու ճանապարհին է միայն Կապանի օդանավակայանը: Սյունիքի ու Տավուշի նման մարզերում տեղական նշանակության գծերի վերագործարկումը բնակչության համար կարող է թեթեւացնել մայրաքաղաք հասնելու նպատակով երկար ճանապարհ անցնելու բեռը, իսկ ավելի մեծ առումով՝ զարկ տալ մարզեր-Երեւան տնտեսական կապին եւ ընդհանրապես մարզային տնտեսությանը: Ընդ որում. Սյունիքում հնարավոր է ևս մեկ օդանավակայան ունենալ, եթե ճիշտ օգտագործվի Մեղրու նորաբաց ԱՏԳ-ի ռեսուրսը: Միջազգային փորձը հուշում է, որ հնարավոր է Մեղրիում հայ-իրանական գործակցության շրջանակում նոր օդանավակայան կառուցել և այն հանձնել կոնցեսիոն կառավարման՝ ինչու ոչ՝ հենց իրանական ընկերության:
 
Օդանավակայանների հարցը «աքիլլեսյան գարշապար» է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի համար: Սա կարևոր է, քանի որ անվտանգության համատեքստում Երևանն ու Ստեփանակերտը միմյանցից չի կարելի զատել: Արցախում ներդրումների հայթայթման խնդիրը շատ արագ լուծվեց, սակայն մինչ օրս օդանավակայանը չի շահագործվում: Ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, այլ՝ այն, որ միջազգային կառույցների կողմից են ճնշումներ նկատվում: Իհարկե, Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կարող է ապահովել այդ քաղաքացիական թռիչքների անվտանգությունը, ինչպես դա արվում է, օրինակ, Ալբանիայում, որտեղ առկա է նմանատիպ կոնֆլիտ սերբական կողմի հետ: Փորձագետները, սակայն, գտնում են, որ այդ թռիչքների ապահովումը կարող է իրականացվել ԼՂՀ-ում որևէ երկրի խաղաղապահների առկայության դեպքում: նախորդ տարի Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը, որի մեջ մտնում է նաև Հայաստանը, ՄԱԿ-ից ստացավ խաղաղապահ առաքելությամբ հանդես գալու թույլտվություն: Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ի առաջին խաղաղապահ առաքելությունն իրականացվի հենց Ստեփանակերտի օդանավակայանում, և այդ պատրվակով ռուս խաղաղապահները հայտնվեն ԼՂՀ-ում: Դրանով իսկ Ռուսաստանը դուրս կգա Իրանի սահման: Ռուսաստանը նման կերպ վարվել է Մերձդնեսթրում, խաղաղապահներին տեղակայելով 14-րդ օդանավակայանի տարածքում: Սա բարդ քաղաքական կոնյուկտուրային հարց է, և այս պարագայում դժվար է ասել՝ ինչ կշահենք և ինչ կկորցնենք:
 
Ակնհայտ է, որ  փոքր ավիացիայի հետ կապված լուրջ ուսումնասիրություններ են հարկավոր՝ թիրախավորված օդանավակայանների պայմանները գնահատելու և կոնկրետ հաշվարկներ կատարելու համար: Բացի այդ, էլ ավելի ակտիվ աշխատանք պետք է տարվի մասնավոր գործընկերների հետ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու նպատակով:
 
Ստելլա Խաչատրյան
 
 
դիտվել է 6230 անգամ
Լրահոս
19 Հուն
Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն Սեյրան Օհանյան. «Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ» Փաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումԱտոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Կարեն Աղամյանը ցանկանում է ցմահ ղեկավարել նկարիչների միությունը«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Եղել եմ Հանրապետական, ոչ թե հանրասեփական կուսակցության անդամ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախաձեռնությամբ Սոթք գյուղի բնակիչները անվճար բուժզննման հնարավորություն ստացան«Բա դո՞ւ ուր էիր...». Նաիրա Զոհրաբյանն ու Արթուր Դավթյանը նոր են նկատե՞լ Մանվել Գրիգորյանի ոչ այնքան անբասիր վարքագիծը (տեսանյութ)«Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին՝ խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». Իվետա Տոնոյանը հերքում էՉեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ի մրցակիցը հայտնի է«Ես կորցրեցի իմ հերոսին». Շուշան ՊետրոսյանՍոցիալական ցանցերից տեղեկացա, որ իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել. Վստրեչի ԱպերՆախկին ԱԱԾ տնօրենի տեղակալը կարծում է, որ առանց իշխանությունների իմացության հնարավոր էր նման բան (տեսանյութ)77 կողմ, 3 դեմ. Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունիցՆիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի
Ամենադիտված