«Ալաշկերտ»-ը նոր դարպասապահ ունի (տեսանյութ)
Video«Ալաշկերտ»-ի կազմն է համալրել Մոնտենեգրոն ներկայացնող՝ 26-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Դարպասապահը հանդես է եկել Սերբիայի «Դինամո»-ի, «Մլադենովաց»-ի և ՕՖԿ-ի, Բոսնիայի «Վելեժ»-ի, Ալբանիայի «Վլաժնիա»-ի և Կիպրոսի «Կարմիոտիսա»-ի կազմում:
Մոնտենեգրոյի Մ-17 և Մ-19 հավաքականներում հանդես եկած Անդրիյա Դրագոևիչի նախորդ ակումբը տեղի «Գրբալն» էր, որի կազմում նա 15 հանդիպման է մասնակցել Մոնտենեգրոյի ընթացիկ առաջնությունում:
Այս օրերին դարպասապահը «Ալաշկերտ»-ի կազմում մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:
Տեսանյութում ներկայացված են Դրագոևիչի մասնակցությամբ լավագույն դրվագները՝ Կիպրոսի առաջնությունում: