Կլյուվերտի որդին՝ «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում
SportԿատալոնյան «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում հայտնվել են «Այաքս»-ի երտասարդ 4 ֆուտբոլիստ:
«Կապտանռնագույնների» ուշադրության կենտրոնում են Մատիես Դե Լիգտը, Դոնի Վան Դե Բեկը, Ֆրենկ Դե Յոնգը և Պատրիկ Կլյուվերտի որդին՝ Ջասթին Կլյուվերտը: Այս մասին տեղեկացնում է Telegraaf-ը:
Կատալոնյան ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների հարցերով զբաղվող ներկայացուցիչ Խոսե Մարի Բակերոն դիտել է բոլոր չորս ֆուտբոլիստների ցուցադրած խաղը կիրակիի օրը Հոլանդիայի առաջնության շրջանակներում Զվոլե»-ի դեմ հանդիպմանը (1:0):