Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է (տեսանյութ)
ՏեսանյութերՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը:
Շնորհավորում ենք Աբրահամին և մաղթում հաղթանակ՝ առաջիկա մենամարտում:
Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 28-ին, սակայն մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր 2017 թվականի հունիսի 15-ին՝ Լոնդոնում: Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ՝ պարտվել էր IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենքից: