«Բավարիա»-ն ջախջախեց «Բեշիքթաշ»-ին (տեսանյութ)
ՏեսանյութերՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալեց «Բեշիքթաշ»-ին և 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
43-րդ րոպեին Թոմաս Մյուլերը բացեց հաշիվը, 52-րդ րոպեին Կինգսլի Կոմանը կրկնապատկեց մյունխենցիների գոլային առավելությունը:
66-րդ րոպեին Մյուլերը խփեց իր երկրորդ գոլը այս խաղում, իսկ 80-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 4:0, 88-րդ րոպեին լեհ ֆուտբոլիստը նաև երկրորդ արդյունավետ հարվածը կատարեց մրցակցի դարպասին:
Նշենք, որ հանդիպման 16-րդ րոպեից թուրքական ակումբը հանդիպումը շարունակեց 10 հոգով. դաշտից հեռացվեց Դոմագոյ Վիդան: