«Բարսելոնա»-ն չհաղթեց, Մեսսին կարիերայի առաջին գոլը խփեց «Չելսի»-ի դարպասին (տեսանյութ)
ՏեսանյութերՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսի»-ն տնային խաղում ուժերը չափեց կատալոնյան «Բարսելոնա»-ի հետ:
Թիմերը չպարզեցին հաղթողին, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
62-րդ րոպեին հաշիվը բացեց Վիլիանը, պատասխան գոլը 75-րդ րոպեին խփեց Լիոնել Մեսսին: Սա արգենտինացու կարիերայի առաջին գոլն էր լոնդոնյան թիմի դարպասին: