«Ժամանակ». Ցուցմունք կտա
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
«Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով կալանավորված Լոռու մարզի քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը պատրաստվում է ցուցմունք տալ:
«Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, ցուցմունքներ չի տվել դեռևս, բայց պատրաստվում է տալ: Թաթուլ Շուշանյանի նկատմամբ օպերատիվ գաղտնալսումներ չեն իրականացվել։ Նրա մեղադրանքում «տեղավորված» է ուրիշի նկատմամբ իրականացված գաղտնալսման ենթադրությունը, խոսքը վերաբերում է 5000 դոլար կաշառքին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Շուշանյանի պաշտպան Կարեն Թումանյանը»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: