Փհենչհան-2018. Նորվեգիան և Գերմանիան ունեն հավասար ոսկե մեդալներ
Սպորտ23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Գերմանիան և Նորվեգիան ունեն հավասար ոսկե մեդալներ:
Օլիմպիական խաղերի ավարտից 4 օր առաջ Նորվեգիան ունի 11 ոսկե, 11 արծաթե և բրոնզե մեդալ: Նույնքան ոսկե մեդալ ունի նաև Գերմանիան: Գերմանացիներն ունեն 7 արծաթե և 5 բրոնզե մեդալ: 8 ոսկե մեդալով երրորդ տեղում Կանադան է:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում:
Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: