Բռնվել է մեքենայից գողություն կատարելիս (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, փետրվարի 19-ին, Երևանի Աճառյան փողոցում, Կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ հայտնաբերել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աղասի Հակոբյանին։
Ոստիկանների տեղեկություններով՝ մայրաքաղաքում ապրող 38-ամյա Հակոբյանն օրեր առաջ բացել է մի տղամարդու մեքենայի դուռը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով, հեռացել է։
Պարզվել է, որ Աղասի Հակոբյանը Երևանի տարբեր վարչական շրջաններում մի շարք գողություններ է կատարել։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։