Եթե Նեյմարը «Բարսելոնա»-ն լքել է Մեսսիի պատճառով, ապա ստիպված է լքել նաև ֆուտբոլը. Անրի
SportՆախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին հայտարարել է, որ բոլոր ֆուտբոլիստները գտնվում են Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի ստվերում:
Խոսելով Նեյմարի մասին, Անրին ասել է.
«Չգիտեմ՝ ճի՞շտ է արդյոք, որ Նեյմարը «Բարսելոնա»-ն լքել է, որպեսզի չլինի Մեսսիի ստվերում, բայց գիտեմ՝ բոլոր ֆուտբոլիստներն են Մեսսիի ստվերում: Եվ եթե Նեյմարը դա չի ցանկանում, ապա ստիպված կլինի ֆուտբոլը փոխարինել այլ մարզաձևով»,- Անրիի խոսքը մեջբերում է BFMTV-ն: