ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմեկնի Բելառուս
ՀայաստանՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ից 23-ը Մինսկում կմասնակցի Բելառուսի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 100-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: