«Սասնա Ծռերի» գործով նիստը հետաձգվեց․ պաշտպանները վթարի են ենթարկվել (տեսանյութ)
Տեսանյութեր«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամի գործով ներգրավված հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը և Լիանա Գասպարյանը վթարի են ենթարկվել: Այս մասին մոտ մեկ ժամ տևած դատական ընդմիջումից հետո հայտարարեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը:
Նա դատավարության մասնակիցներին տեղեկացրեց. «Ընդմիջմանը տեղեկացանք, որ վթարի հետևանքով հանրային պաշտպանները չեն տուժել, մարմնական վնասվածքներ չեն ստացել, բայց մեքենայի հետ կապված խնդիրներ կան և չեն կարողանում ներկայանալ դատական նիստին»:
Տեսանյութը՝ 1in.am-ի