«Հրապարակ». «Մինի դատախազի» պաշտոնը
Armenian Press«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին գլխավոր դատախազ, պատգամավոր Գեւորգ Կոստանյանը մտադիր է նոր կարգուկանոն սահմանել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի ժամանակ։
Ինչպես հայտնի է, շուտով նա կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, քանի որ այն թափուր է մնալու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ գործուղվելու պատճառով։ Կոստանյանը չի պատրաստվում բանավեճ, ռեպլիկներ թույլ տալ պետաիրավականի նիստերի ժամանակ եւ խիստ դիսցիպլինա է սահմանելու, որպեսզի բանավեճ, քննարկում չծավալվի։ Կարճ ասած՝ նա որոշել է «մինի դատախազի» պաշտոն դարձնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում